Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիմա Արցախը պատրաստ է եւ պետք է դառնա լիիրավ  բանակցային կողմ,  բայց այդ բանակցությունները պետք է վարվեն միջազգային միջնորդությամբ՝ անվտանգության հուսալի երաշխիքների առկայությամբ, ոչ թե զենքը ճակատին ուղղած․ Ռուբեն Վարդանյան

30/05/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ պաշտոնական Երեւանը լռում է, ապա ես՝ որպես հանրային անձ, ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել ողջ աշխարհին․ Արցախի բանակը «միջադեպերի» մեջ մեղադրելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվություն եւ հայկական Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր փուլ հրահրելու փորձ. գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ադրբեջանն ակտիվորեն ապատեղեկատվություն է տարածում Արցախի Պաշտպանության բանակի կողմից իբր «հարձակումների» մասին, որի նպատակը կարող է լինել հնարավոր ռազմական էսկալացիայի նախապատրաստումը։ Միտումնավոր կերպով լրատվական դաշտը հեղեղվում է կեղծ լուրերով՝  ռազմական ագրեսիան որպես պատասխան քայլ ներկայացնելու նպատակով։

Մենք պետք է ասենք՝ սա սադրանք է։ Ըստ էության, այնպիսին, ինչպիսին Գլեյվիցի միջադեպը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, երբ լեհական համազգեստով էսէսականները իբր թե հարձակվեցին գերմանական ռադիոկայանի վրա եւ հեռարձակեցին հակագերմանական հայտարարություն:

Այս կեղծիքը «սպիտակ թելով է կարված», ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ Արցախի բանակի կողմից որեւէ  ռազմական հարձակում չի կարող  լինել։

Քանի որ պաշտոնական Երեւանը լռում է, ապա ես՝ որպես հանրային անձ, ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել ողջ աշխարհին․ Արցախի բանակը «միջադեպերի» մեջ մեղադրելու փորձերը ոչ այլ ինչ են, քան ապատեղեկատվություն եւ հայկական Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի նոր փուլ հրահրելու փորձ։

Մենք տեսնում ենք այս սադրանքը եւ ցանկանում ենք, որ աշխարհն էլ մեզ հետ  այն տեսնի։

Հիշեցնեմ, որ առնվազն մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 10-ը ուժի մեջ է Եռակողմ հայտարարությունը, ըստ որի, Արցախի անվտանգությունը պետք է ապահովի նաեւ ռուսական խաղաղապահ առաքելությունը։ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է  հակահարված տալ, իսկ իրավիճակի էսկալացիայի դեպքում ագրեսորը ստիպված կլինի մեծ կորուստներ կրել։ Ավելին, անմիջական ռազմական ագրեսիայի դեպքում մենք պատրաստ ենք բավական արդյունավետ ոչ համաչափ պատասխան միջոցներ կիրառել։

Միեւնույն ժամանակ, կարեւոր է  գիտակցել, որ հակամարտությունն ունի խաղաղ լուծում՝ երկկողմ բանակցությունների միջոցով։ Արցախը պե՛տք է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Հիմա մենք հստակ կարող ենք  արձանագրել, որ պաշտոնական Երեւանը, որը նախկինում ինչ-որ կերպ փորձում էր միջազգային մակարդակով քննարկել Արցախի հարցը, վերջնականապես հրաժարվել է շարունակել Արցախը պաշտպանելուց։ Բայց դրանով Արցախի 120.000 հայերը չեն անհետանում, որոնք հստակ հայտարարել են, որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում եւ արդեն իսկ իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը 1991 թվականի օրինական հանրաքվեի միջոցով»,- գրել է նա:

35 տարվա անկախության ընթացքում Արցախի  Հանրապետությունում  ձեւավորվել եւ գործում են դե յուրե անկախ պետությանը  բնորոշ ժողովրդավարական բոլոր ինստիտուտները՝ մրցակցային հիմունքներով ընտրվող նախագահ եւ խորհրդարան,  անկախ դատարան, իրավապահ համակարգ եւ այլն: Արցախի ժողովուրդն ամեն ինչ արել է՝ այդ առումով  միջազգային իրավունքի ամենախիստ պահանջներին համապատասխանելու համար: Ու հիմա Արցախը պատրաստ է եւ պետք է դառնա լիիրավ  բանակցային կողմ,  բայց այդ բանակցությունները պետք է վարվեն միջազգային միջնորդությամբ՝ անվտանգության հուսալի երաշխիքների առկայությամբ, ոչ թե զենքը ճակատին ուղղած:

Արցախը ջանք չի խնայելու սեփական անկախությունը պաշտպանելու համար։

Սադրանքն ու ռազմական էսկալացիան  ընդհանուր խնդիրը համակարգված լուծելու  միջոց չեն: Այն հնարավոր է քաղաքակիրթ ձեւով լուծել: Եվ պատմության մեջ մնալ որպես  առաջնորդներ, որոնք իրենց սերունդների համար ոչ թե բազմապատկել, այլ  պակասեցրել են չարիքը Երկրի երեսից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շառլ Միշելը Արցախի ժողովրդին համարում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր»․ խիստ հիասթափեցնող է

Հաջորդ գրառումը

Մարտակերտում հրադադարի ռեժիմը խախտվել է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Մարտակերտում հրադադարի ռեժիմը խախտվել է

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական