Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հատկապես ցինիկ է, որ մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, այսօր ուրիշների է մեղադրում խուլիգանության մեջ. Սուրեն Սուրենյանց

13/11/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դիմակավորված ձերբակալությունները՝ ընդդիմադիր մեդիայի դեմ կիրառվող պետական ճնշման հերթական դրսևորում» վերնագրի ներքո վերջին ձերբակալությունների առիթով իր դիտարկումներն է ներկայացրել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Այսօր առավոտյան Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում իրականացված խուզարկությունները, նրանց ձերբակալությունը, ինչպես նաև Antifake-ի գրասենյակում ընթացող գործողությունները, իրավական գործընթացից ավելի շատ հիշեցնում են իշխանության կողմից կազմակերպված քաղաքական ակցիա։

Դիմակավորված ուժայիններ, շուտափույթ իրականացված գործողություններ, և՝ ամենակարևորը, ամբողջ գործընթացի ցուցադրական բնույթ․ սա ակնառու ճնշում է ոչ միայն երկու լրագրողների, այլև ամբողջ ընդդիմադիր հանրության նկատմամբ։

Պատմությունը, սակայն, սկսվել է շատ պարզ մի փաստից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը առաջինը հրապարակային կերպով դիմել է բացարձակ անպատշաճ և խուլիգանական բառապաշարի՝ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անվանելով «շան լակոտ»։

Նրանց պատասխանն, ինչպիսին էլ եղել է, տրամաբանական էր նույն տոնով։

Սակայն այսօր մենք ականատես ենք մեկ վտանգավոր իրողության․

● իշխանության ներկայացուցիչը շարունակում է վայելել լիակատար անպատժելիություն,

● իսկ նրան պատասխանողները ենթարկվում են ցուցադրական քրեական հետապնդման։

Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի։

Չափազանց դժվար է չկապել այս գործողությունները Antifake-ի և «Իմնեմնիմի» լրագրողական թիմերի՝ վերջին տարիներին ձևավորված ազդեցիկ քննադատական գործունեության հետ։

Նրանց քննադատական ու անհարմար հնչող ձայնը իշխանությունը փորձում է լռեցնել ոչ թե հանրային բանավեճում, այլ ուժային մեթոդներով՝ ընտրություններից առաջ վերահսկելով տեղեկատվական դաշտը և կանխելով ոչ ցանկալի քննադատությունը։

Իշխանությունը փորձում է վախի, ճնշման և իրավապահների ցուցադրական ներգրավման միջոցով սահմանափակել ընդդիմադիր մեդիան և հասարակության քննադատական միտքը։

Հատկապես ցինիկ է, որ մարդը, ով թքել է քաղաքացու վրա և մնացել անպատիժ, այսօր ուրիշների է մեղադրում խուլիգանության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նաթան սրբազանին գաղտնալսելու գործով վարույթ չի հարուցվել, վարույթ է հարուցվել ձայնագրության բովանդակության առնչությամբ

Հաջորդ գրառումը

Թուրանին դիմադրելու փուլն արդեն մեկնարկել է. թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը, ըստ ամենայնի, պատահական միջադեպ չէր. վերլուծություն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրանին դիմադրելու փուլն արդեն մեկնարկել է. թուրքական ռազմական ինքնաթիռի կործանումը, ըստ ամենայնի, պատահական միջադեպ չէր. վերլուծություն

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական