Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական Նյուրնբերգ

09/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանիայի ջախջախման ավարտին դաշնակիցները ունեին որոշում լյուստրացիայի ենթարկել ամբողջ արական բնակչությանը։

Հաջորդող ութ տարիներին  միլիոնավոր գերմանացիներ անցան հարցաքննության, կալանավայրերի, համակենտրոնացման ճամբարի միջով։

Հիտլերյան պետական ապարատի հետ նույնիսկ աննշան առնչություն ունեցած անձիք զրկվեցին պաշտոն զբաղեցնելու իրավունքից, շատերին զրկեցին հացի կտրոններից, վտարեցին պետական, համայնքային հիմնարկներից։

Հատկապես դաժան հետապնդման ենթարկվեցին ֆաշիզմի հետ համագործակցած Ռեյխստագի պատգամավորները, նաև նրանք, ովքեր քվեարկել էին լեգիտիմ ընտրված կանցլեր Հիտլերի բերած օրինագծերին։

Ինչո՞ւ եմ այս ամենը  հիշել. որովհետև այսօր ՀՀ ազգային ժողով կոչված պահեստարանում ծավալված վիճաբանության ընթացքում հնչած պատասխանները, դրանց քսմտելի «կրուտիտները», ընդհանրապես ներկաների վարքագիծը վկայում են, որ հայկական Նյուրնբերգն անհրաժեշտություն  է, և պետք անել առավելագույնը, որպեսզի այն լինի անխուսափելի։

Կադաստրի պետական կոմիտեի  ղեկավարին  հարց է ուղղում Գառնիկ Դանիելյանը  և պնդում, որ սեփականության իրավունքի վկայականներ ունեցող քաղաքացիները զրկվել են իրենց գույքային իրավունքներից։  Նրանց գույքը հանձնվել է Ադրբեջանին։ Բնականաբար, կադաստրի պետը  սիգ ձկան սառնասրտությամբ հայտարարում է, որ ինքը տեղյակ չէ Կիրանց գյուղի բնակիչների պահանջներին։ Նման հիմնարկի ղեկավարի անհեթեթությունների վրա   օգնության են շտապում քպ-ական ինչ-որ պատգամավորներ։ Մեկը պնդում է, որ Ոսկեպարի եկեղեցին մզկիթ չի դարձել։ Հակառակ  իր վտիտ արտաքինի՝  խոսում է  այնպիսի խրոխտ կերպարանքով, ասես Բաքվից հենց նոր է եկել ու ադրբեջանցիներից երդման թուղթ բերել։ Մյուսը հայտարարում է, որ Կիրանցում դպրոց կառուցելը նախկինների չար միտքն է, և  փառք իրենց իշխանությանը, այժմ կա դպրոց և ուրեմն կա ապագա։

Այս վերջին երկու «Սիսակյան և Բաբկենյան» արարածներին ընդամենը հիշեցնեմ, որ Արցախում իրենց քպ իշխանության մեղքով կորցրել ենք շուրջ 500 մատուռ, եկեղեցի,  դրանց շարքում՝ սուրբ Թադեոսի վանքը,  Ամարասի եկեղեցին՝ Մեսրոպ Մաշտոցի դպրանոցը։

Հայկական Նյուրնբերգ լինելու է, և քպ իշխանության բոլոր պաշտոնյաները պետք է պատասխան տան, թե ինչու են ուրացել Արցախը։

 Իմիջիայլոց, Գառնիկ Դանիելյանին էլ կարելի է հորդորել, որ  իր  ընդդիմադիր ընկեր պատգամավորների հետ վերջապես լքեն Ազգային ժողովի վարկաբեկված տարածքը։

Հայկական Նյուրնբերգ լինելու է՝ դավաճանների կուսակցության,  նրա հետ փոխանցումներով օր մեռցնող ընդդիմադիրների համար։

Հրայր Համենդատյան,«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՊՀ-ի քաղաքագիտության ամբիոնից 4 դասախոսի հանելը կադրային ջարդ չէ, հապա ի՞նչ է

Հաջորդ գրառումը

Դավիթ Գյուրջինյանի մասին խոսելիս մտքիս Հերոստրատն է գալիս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հրապարակախոսություն

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Դավիթ Գյուրջինյանի մասին խոսելիս մտքիս Հերոստրատն է գալիս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական