Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈւԹՅՈւՆ
Մյունխենում, այսպես կոչված «Անվտանգության համաժողովում» հավաքված են 39 երկրների պատվիրակություններ, հիմնականում պետությունների ղեկավարների գլխավորությամբ։ Բոլորը խոսում են իրենց երկրների շահերի տեսանկյունից։Հրավիրվածների թվում են նաև, վերոնշյալ երկրների կողմից «իզգոյ» համարվող պետությունների, վտարանդի, ընդդիմադիր կոչվող,իրականում ՝ իրենց հայրենիքի Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարող գործիչներ։
Այո, հրավիրվածների թվում է նաև, առայժմ Հայաստան կոչվող տարածքի ողորմելի վարչապետ կոչեցյալն, իր ստրուկներով։ Եվ այդ արարածը շատ ավելի թունդ է պայքարում իր հայրենիքի դեմ, սողալով մեր թշնամիների առջև և համաձայնելով նրանց բոլոր պահանջներին, քան նույնիսկ Ռուսաստանի և Իրանի ընդդիմադիր գործիչները։