Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմպիչմենտի տապալման դեպքում այն ուղղակիորեն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը

05/05/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Յո՞ երթաս, ԻՄՊԻՉՄԵՆԹ

Այս օրերին ընդդիմադիր դաշտում տեղի է ունենում բացահայտ նախընտրական ընտրարշավ, ինչի հանգրվանային կուլմինացիան այս պահին Նիկոլին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունն է։ Չկասկածելով Էդգար Ղազարյանի անկեղծությանը, կարծում եմ ինքն էլ է համոզված, որ այն այս պահին գործնականում իրականություն դառնալու գրեթե որեւէ շանս չունի։ Այնպես չէ, որ չկան վարչապետի թեկնածուններ։ Բայց նաեւ չեմ կարծում, որ գործնականում նախաձեռնության անիրական լինելու պատճառով որեւէ հանրային դեմք, որպես վարչապետի թեկնածու, կհամաձայնի մասնակցել այս նախաձեռնությանը։ Իսկ իմպիչմենտի տապալման դեպքում այն կանդրադառնա խորհրդարանական ընդդիմության առանց այդ էլ բավականին ցածր վարկանիշին, ինչն ուղղակիորեն կնպաստի գործող վարչապետի դիրքերի ամրապնդմանը։

Բայց ցավով ուզում եմ արձանագրել, որ ներընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժեր ու անհատներ այս նախաձեռնությունը ծրագրավորված փորձում են օգտագործել ոչ թե ազգակործան պատուհասին, այլ «Հայաստան» խմբակցությանը եւ, մասնավորապես, նրա առաջնորդին ներքաղաքական դաշտում «իմպիչմենտ» հայտնելու ծրագրի իրականացմանը, ինչին պլանավորված եւ համակարգված միացել են նաեւ իշխանության ներկայացուցիչները։ Եւ կարծում եմ իր ելույթներում Էդգարը պետք է գնահատական տա նաեւ այս տեսակին, որ իր նախաձեռնությունը օգտագործում են իրենց այլ նպատակներ կյանքի կոչելու համար։

Բազմիցս եմ տարիներ շարունակ նշել՝ քանի դեռ առարկայորեն չի քննարկվել եւ գնահատական չի տրվել անցյալում գործած սխալներին, ինչի արդյունքում ծնվեց վարչապետ կոչված այս երեւույթը, ընդդիմադիր դաշտը միշտ հայտնվելու է տուրբուլետային գոտում, որտեղ հիմա գտնվում է։ Այո՛, համոզված եմ, դա է դարձել ընդդիմության դաշտի պառակտման գլխավոր պատճառներից մեկը։ Սպինոզան ասում է՝ եթե ուզում ես, որ ներկան տարբերվի անցյալից, ուսումնասիրիր անցյալը։ Իսկ քաղաքագիտական աքսիոմն էլ իր հերթին նման դեպքերում պարտադրում է քննարկել եւ բացահայտել նախկինում գործած սխալներն ու դրանց հետեւանքները, որպեսզի հետագայում դրանք նորից չկրկնվեն։ Առավել եւս, որ այդ սխալների պատճառով գլխատվել է Արցախն ու ստորացվել եւ վարվող քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվել է շրջափակման եւ դիվանագիտական մեկուսացման մեջ։

Վստահ եմ՝ եթե ժամանակին ընդդիմադիր լրատվամիջոցներում հայտնի միջոցներով չպատանդվեր վերլուծական միտքն ու անշահախնդիր քննարկվեր եւ գնահատական տրվեր գործող վարչապետ կոչվածի ի հայտ գալու պատճառահետեւանքային կապերին, ներկայումս ոմանք ոչ միայն չէին լինի ընդդիմադիր դաշտում եւ փորձեին պղտոր ջրերում ձուկ որսալ, այլ կապաշխարեին եւ, ընդհանրապես, դուրս կգային քաղաքականությունից»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինացի օդաչուները վարժանքներ կանցնեն Չեխիայում. հայտարարել են Ֆիալան և Զելենսկին

Հաջորդ գրառումը

Մայիսի 5-ի նորությունները՝ ըստ RTVI-ի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Մայիսի 5-ի նորությունները՝ ըստ RTVI-ի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական