Շաբաթ, Փետրվարի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ եղավ «Գլոբալ հայերի» նախաձեռնությունը, ու՞ր են հիմա դրա մյուս մասնակիցնները. Հակոբ Բադալյան

13/02/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախօրեին մի խումբ սփյուռքյան գործիչներ հայտարարություն էին տարածել, որով նշում էին, որ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության վրա հետեւողական հարձակումներն ու նրա առաջնորդին հարկադրաբար հեռացնելու սպառնալիքները սպառնալիք են ամբողջ հայության համար:

Հայտարարությունը ստորագրել էին իրենց գործունեության բնագավառներում միջազգային ճանաչում ունեցող գործիչներ՝ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը,Պերճ Սեդրակյանը:

Այս հայտարարությունն ինձ հիշեցրեց տասնամյա վաղեմության մեկ այլ նախաձեռնություն, որի շարքում էին նաեւ նախօրեի հայտարարության առնվազն երկու մասնակից՝ Նուբա Աֆեյանն ու Լորդ Արա Դարզին: 2016 թվականին՝ ՀԲԸՄ 110-ամյակի առիթով մի հայտարարություն արեցին մի քանի տասննյակ հայաստանցի եւ սփյուռքահայ գործիչներ, ասելով, որ եկել է «Գլոբալ հայերի ժամանակը»:

«Հանուն Հայաստանի առաջխաղացման աշխատող անհատները, ինչպես նաեւ հասարակական եւ մասնավոր կազմակերպությունները հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար պետք է համախմբվեն, միավորեն իրենց միջոցները եւ համագործակցեն: Մենք վստահ ենք, որ հաջողության հասնելու համար չի կարելի մեկուսացած՝ որպես Հայաստան եւ Սփյուռք գործել. մենք պետք է համախմբվենք եւ միասնական ուժ դառնանք: Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ հանձնառությամբ եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ», ասում էին նրանք:

Այդ հայտարարությունը ստորագրողներից Ռուբեն Վարդանյանը այսօր պատանդառված է Բաքվի բանտում, իսկ Վարդան Գրեգորյանը եւ Շարլ Ազնավուրը՝ ողջ չեն: Սամվել Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իշխանություն լինելու հայտ: Հայտարարությունը ստորագրողների շարքում էին իհարկե հայաստանցի եւ սփյուռքահայ շատ այլ գործիչներ, օրինակ Արթուր Ջանիբեկյան, Սամվել Կարապետյան, Աբել Աղանբեկյան, Անդրե Անդոնյան, Ռալֆ Յիրիկյան, Պիեռ Գյուրջյան, Գրեգ Սարգսյան, Սեմմ Սիմոնյան, Սերժ Չուրուկ եւ այլն:

Ի՞նչ եղավ «Գլոբալ հայերի» նախաձեռնությունը, ու՞ր են հիմա դրա մյուս մասնակիցնները: Հարցադրումն իհարկե այն մասին չէ, թե ֆիզիկապես ուր են եւ ինչ են անում: Իհարկե ամեն մեկը ունի իր գործն ու շարունակում է զբաղվել դրանով: Խոսքն այն մասին է, թե ի՞նչ եղավ նրանց հավաքական նախաձեռնությունը:


Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մարտի 1-ի» գործով քրեական հետապնդումներ են հարուցվել Վալերի Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Սփիւռքի Առաջնորդներ Կը Զգուշացնեն, Թէ Հայաստան Կը Սպառնայ Կապերը Խզել Աշխարհասփիւռ Հայ Հասարակութեան Հետ Եկեղեցական Ճգնաժամին Պատճառով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Երաշխիք» Փաշինյանին ոչ ոք չի տվել. դա նրա երևակայության արգասիքն է. Օսկանյան

13/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սփիւռքի Առաջնորդներ Կը Զգուշացնեն, Թէ Հայաստան Կը Սպառնայ Կապերը Խզել Աշխարհասփիւռ Հայ Հասարակութեան Հետ Եկեղեցական Ճգնաժամին Պատճառով

13/02/2026
Հրապարակախոսություն

«Հիբրիդը» դու ես. Րաֆֆի Հովհաննիսյան

13/02/2026
Հրապարակախոսություն

AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Մեհրիբան Ալևայի մասին Վենսի կատակը

12/02/2026
Հաջորդ գրառումը

Սփիւռքի Առաջնորդներ Կը Զգուշացնեն, Թէ Հայաստան Կը Սպառնայ Կապերը Խզել Աշխարհասփիւռ Հայ Հասարակութեան Հետ Եկեղեցական Ճգնաժամին Պատճառով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական