Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը գրում է.
«Բոլորդ գիտեք չէ՞, որ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով շարասյան վարորդ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.5 տարի ազատազրկման։ Ու նաև վստահ եմ՝ ենթադրում եք, որ այդ մարդը հիմա նստած է Վարդաշեն ՔԿՀ-ում։ Բայց, իհարկե, նիկոլական Հայաստանի օրինաչափության համաձայն դա սուտ է։
Որովհետև դատավոր Կարեն Ֆարխոյանը, չնայած օրենքով պարտավոր էր 5 օրում դատավճիռը ուղարկել կողմերին, արդեն 3 ամիս է՝ չի անում դա, որ չկարողանան բողոքարկել։ Հետևաբար, դատավճիռը նաև ուժի մեջ չի մտնում, և Արամ Նավասարդյանը չի գնում Վարդաշեն, այլ քշում է մի հրաշք Տոյոտա` պսպղուն փարոսիկներով։
Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև 2027թ. ապրիլին լրանում է գործով վաղեմության ժամկետը։ Ու եթե մի քիչ Ֆարխոյանը ձգձգի, մի քիչ էլ՝ վերաքննիչը, ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր չի նստի բանտում մոր ու մանկան մահվան համար։ Այ էս տեսակ հաճելի մի «կուկու»։
Ի դեպ, վճիռը չտրամադրելու համար ԲԴԽ-ն շատ հաճախ ոչ լոյալ դատավորների նկատմամբ կարգապահական տույժ է կիրառում, բայց, իհարկե, ոչ այս դեպքում»։





