Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ես դատավորին ասել եմ «կոռումպացված», ապա ոչ թե ինձ պետք է բանտարկեին, այլ հետաքննեին այդ դատավորի գործունեությունը. Լիլիթ Աղեկյանի բաց նամակը

29/05/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարգելի՛ լրատվամիջոցներ և իմ անմեղությանը հավատացող հետևորդնե՛ր, ունկնդիրնե՛ր,

Ես շնորհակալ եմ ձեզ` ձեր աջակցության, ձեր բարոյական նեցուկի համար։ 

Ես հանցագործ չեմ, ես քաղաքական` իշխանական ռեժիմին հակառակ կարծիք ունեցող, այդ կարծիքը մշտապես արտահայտող լրագրող եմ։ Բացահայտել և ձեզ եմ ներկայացրել Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի կրթության ոլորտի կոռուպցիան, ներկայացրել եմ փաստեր, որոնք չեն մարսվել օրվա իշխանությունների կողմից, ներկայացրել եմ կոռուպցիայի մեջ խրված, այն ոռոգող անձանց` այդ թվում ԱԺ իշխանական պատգամավորների հակաօրինական գործունեությունը, որոնք ոսկորի նման կանգնել են հասարակության կոկորդին։ Այ սա չի ներվել ինձ, այ սրա համար են ինձ պահում անազատության մեջ։ Փոխանակ ընթացք տան իմ բացահայտումներին և քրեորեն պատժեն այն անձանց, որոնց ես անդրադարձել եմ, ինձ` այդ ամենը բացահայտողիս են պահում զնդանում։ 

Սա է ողջ ճշմարտությունը, հարգելի հայ ազգ: 

Եթե ես դատավորին ասել եմ «կոռումպացված», «աչառու», ապա ոչ թե ինձ պետք է բանտարկեին, այլ հետաքննեին այդ դատավորի գործունեությունը։ Եթե ոստիկանության «Կումայրիի» բաժնի պետ Կարեն Գևորգյանի կոռումպացված գործունեությունն եմ բացահայտել, դրա՝ պետությանը խաբելու փաստեր եմ ջրի երես հանել, ապա ոչ թե ես այլ այդ ոստիկանը պետք է լիներ բաժնում, նա ով հրամայեց իր ենթականերին իմ անձնական զննությունը նկարելով իրականացնել։ Այ սա է ամոթը, սա է եղկելին, սա է ապօրինին․․․ Մինչդեռ այս ամենը գործած մարդիկ չեն պատժվում։ 

Ցուցադրական պատժի ենթարկվել եմ ես և իմ ընտանիքը։ Նույնիսկ թիրախավորել է իմ փաստաբան Զարուհի Փոստանջյանը, ում անմիջապես չեն ներգրավվել այս գործով որպես իմ պաշտպան։

Իմ լրագրողական բացահայտումները համակցվել են իմ քաղաքական հայացքների, արտահայտած կարծիքների, Գյումրու քաղաքապետի ընտրություններից առաջ և հետո տված երկու հարցազրույցներում հնչեցրած հակաիշխանական մտքերի հետ, ինչի հետևանքով ես դարձել եմ հալածյալ։ 

Սա է ողջ ճշմարտությունը։ 

Շնորհակալ եմ ձեզ աջակցության, նեցուկի, զորակցության համար։ 

Լիլիթ Աղեկյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանական ԶՈՒ-ն երբեք կրակ չի բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա. թշնամի երկրից հերքում են

Հաջորդ գրառումը

Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համապարփակ համաձայնագրի կնքմանը. CNN

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համապարփակ համաձայնագրի կնքմանը. CNN

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական