Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գուդբայ Դոյչլանդ

08/01/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Մի հաղորդման մասին եմ լսել. «Գուդ բայ Դոյչլանդ» անունով: Մարդիկ հրաժեշտ են տալիս Գերմանիային՝ իրենց ապահովության շալով փաթաթող երկրին: Այն երկրին, որտեղ չեղածների տաքուկ պատկերացմամբ ամեն առավոտ դուռը ծեծում է մի սպիտակ ձեռք՝ շվեյցարական ժամացույցով, վերնաշապիկի թևին՝ մուգ կապույտ երկինք՝ աստղերի շարանով, իսկ դաստակից սուրում է ֆրանսիական քաղցրահոտությունը: Ձեռքը սկանդինավյան խոնավությամբ  շոյում, արթնացնում է, լվանում քաղաքացու դեմքը, մազերը նուրբ շարժումով կողքի բերում ու նստեցնում նախաճաշի: Կապում է անձեռոցիկն օձիքից ու խոնավ ձեռքից գոլորշի է դուրս գալիս. Ձվածեղն է հասունանում ափի մեջ: Եվ գերմանացին իր այդ ձեռքին «գուդ բայ» է ասում: Ամեն հաղորդման վերջում, երբ հեռացողը ապագայի իր բուրումնավետ տեսլականն է ներկայացնում տեսախցիկներին, հնչում է մի հարց, թե վերջապես ինչո՞ւ եք թողնում այս երկիրը, այս ախորժելի ափսեն՝ կապույտ երկնքում աստղերով: Պատասխանները բազմազան են, անկաշկանդ, նույնիսկ սարսռեցնող՝ իրենց համարձակությամբ: Բայց ինձ ապշեցրել էր նրանցից մեկի արձագանքը: Չեմ տեսել նրան, բայց իմ մտապատկերում կառուցել եմ այդ մարդու խամաճիկը: Վստահ եմ՝ նա բարձրահասակ էր, անհամաչափ թափված մազերով, սփրթնած մաշկով, դեմքին անմեղսունակ մի խաղ, որ ոչ այլ ինչ է քան անկախ ապրելու գրավական: Եվ, որ ամենակարևորն է «Սալամանդեր» կոշիկներով ու մոխրագույն ազատ պիջակով, որից հոգնել է, զզվել. Դրա համար է լքում իր երկիրը: Ասում է, թե հոգնել է պիջակ-բաճկոն քարշ տալուց իր ուսերին, թողնում է ամենը և գնում Մայամի: Մի խանութ կբացի, կաշխատի և իր մնացած կյանքը կապրի կարճաթևով, արևոտ լողափներում: Պատկերացնո՞ւմ եք: Ամեն դեպքում ես սարսափեցի, և անկախ իմ կամքից պատկերվեց գլխումս մի պիջակի արձան, պիջակ-մարդու՝ տակն էլ մի գրություն, որ անշեղորեն արտաբերել էր. «հոգնե՜լ եմ գրողի տարած պիջակներից»:  Եվ նա գնաց, գուցե հիմա թավալ է գալիս ծովափնյա ոսկե ավազներին՝ օձի պես սառը մարմնին անհագ արև կերակրելով: Բայց ամեն դեպքում պատկերվեց նա իմ գլխում որպես մի մարդուկ-ճամպրուկ՝ մոխրագույն պիջակը ցուցամատով ուսին գցած և աշխարհը շրջած «սալամանդեր» կոշիկներով:
Եվ ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե ի՞նչ է հայրենիքը, հայրենի հողը իմ պատկերացմամբ, իսկույն աչքերիս դեմ հայտնվում է այդ գերմանացու կերպարանքը` ինչպես սելավից հետո անձրևավորդ, և ատամներս կրճտացնելով ես ասում եմ.

-Իմ Հայրենի հողն այն մոգական նյութն է, որ ոչ մի քիմիկ, ոչ մի ֆիզիկոս ինչքան էլ տարրալուծեցին, չկարողացան գտնել նրանում խառնված արյան չափն ու ձգողականությունը փոքրիկ ատոմի մեջ: Այն սանտիմետրերի ամբողջությունը, որ արնախոնավ քարն ու հողը բաժանում է հարևանների թվացյալ բախտավորության մեջ ծփացող լղար մարգերից: Հայրենիք են մեր շիրիմները՝ արևին ճամփու դնող հայացքներով, որ սպասում են եկողին՝ մոլեգին հանգստությամբ: Հայրենիք են մարդիկ, դեռևս անծանոթ, որ անվերջ հևք ու վազքով պտտվում են շուրջդ: Հայրենիք է տանդ ճամփան, որ ամեն անգամ այն բռնելիս այս դարում ի վերջո գլխի ես ընկնում, որ երկիրը կլոր է: Հայրենիք է այդ ճամփին հաչացող շունը, մլավող կատուն: Հայրենական է կյանքդ հայրենիքում: Հայրենանվեր ես կասեի, որ ճկում ես ամեն հույս ու երազ, միտք ու տարերք առօրեական հազարանոցի տարողունակության մեջ: Վերջապես հայրենիք է հայրենիքում մնալը, կյանքի գնով մնալը:
Ու այսպես, այս պատասխանից հետո տիրում է լռություն, ակնկալվող լռություն. Դուրս է գալիս արևը հանկարծակի հորդած սելավից հետո ,ու չքվում են իսկույն հարց տվողն էլ, անձրևավորդի պես պատահմամբ հայտնված ճամպրուկ-մարդուկն էլ՝ պիջակը ցուցամատով ուսին գցած:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չմոռնալու համար Հայաստան-Արցախ պարտութիւնը՝ լսել օտարները

Հաջորդ գրառումը

Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական