Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գյումրու քաղաքապետ Ղուկասյանը փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ. վստահեցնում ենք՝ դուք լինելու եք 6-րդը. Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանին

10/03/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա իմ վերջին մենամարտը չի, փոխել եմ 3 նախագահ, 5 վարչապետ, դուք կլինեք 6֊րդը: Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը․ 

«Նախօրեին ՀՀ առաջին դեմքի կողմից հայրաքաղաք Գյումրիում արտասանված ուղնուծուցով սուտ, պոպուլիստական և մաշված հեքիաթներին անդրադարձան շատերը՝ արժանի պատասխան տալով դրանց, և մեզ ասելու ընդամենը շատ քիչ բան թողեցին։ Ինչևէ, նախկին քաղաքապետի գրասենյակը անհրաժեշտ է համարում կատարել ևս երկու կարևոր նկատառում՝

Չնայած վարչապետի հայտնի սուտասան լինելուն՝ կարիք կա բացահայտելու նրա արտաբերած այն սուտը, թե իբր Վարդան Ղուկասյանը, քաղաքապետ դառնալով, փորձում է փրկել իր իբր ապօրինի գույքը բռնագանձումից։ 6-րդ դասարանի տարրական հասարակագիտություն իմացող երեխան նույնիսկ գիտի, որ յուրաքանչյուր պաշտոնավոր օրենքի կամ դատարանի վճռի առջև հավասար է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Այդ պարագայում ինչպե՞ս կարող է քաղաքապետ առաջադրվելու շարժառիթը լինել դատարանի կայացրած վճիռը բեկանելը։ Այս անհեթեթ պնդումը, ցավոք, միայն մեկն է, երկրի ղեկավարի արտաբերած բազմապիսի մոլորություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան շուռ տված իրականություն, իսկ իրականությունն այն է, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ առաջադրվելու որոշումը ի սկզբանե ավելի մեծ ռիսկեր է պարունակում ինչպես այդ գույքի անօրինական բռնագանձման, այնպես էլ նրա բանտարկման հետ կապված։  

ՀՀ կառավարությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Անանիա Շիրակացի բարձր շքանշանով՝ Գյումրու տնտեսությանը զարկ տալու իր անուրանալի ներդրման համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ամենաբարձր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով՝ Ամենափրկիչը վերակառուցելու համար, ինչպեսև Համայն Ռուսիո պատրիարքը՝ Գյումրու ռուսական Պլպլան ժամի և Պատվո բլուրի հիմնովին բարեկարգման համար, Գրողների միությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը թուրքերի ճանկերից գնելու (վարկային միջոցներով) և հայ համայնքին նվիրաբերելու համար, իսկ երկրի այժմյան վարչապետը ի հատուցում Վարդան Ղուկասյանի հայրենանվեր գործունեության՝ գետնին քարշ տալով նրան բերման է ենթարկում, հետո էլ թիկնապահներով շրջապատված հայտարարում, թե քաղաքական առնետներին պետք է ուղարկել իրենց «պադվալները»։ Մենք մեկ հարց ենք ուզում հնչեցնել՝ ուրիշ ինչպե՞ս կարելի է հասկանալ այս քաղաքականությունը, եթե ոչ վերջին հայկական պետության հետևողական ոչնչացում։  

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ թող չկարծի, թե սա Վարդան Ղուկասյանի վերջին մենամարտն է. Գյումրու քաղաքապետ Ղուկասյանը իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ։ Վստահեցնում ենք, դուք լինելու եք 6-րդը։»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սարի պես` մեր Սարիկի թիկունքին». Շիրակի մարզպետն արձակուդ է գնում՝ ղեկավարելու Քպ շտաբը

Հաջորդ գրառումը

Իրանում ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորի հետ քննարկել է օրակարգային հարցեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
Հաջորդ գրառումը

Իրանում ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորի հետ քննարկել է օրակարգային հարցեր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական