Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի հարձակումից Արցախի վրա, որն առաջացրեց նրա ողջ հայ բնակչության արտագաղթը, անցել է երկու տարի, և վերադարձի հարցը շարունակում է ստանալ անժխտելի միջազգային ընդգրկում։ Ուզում եմ կիսել երկու կարևոր նորություն։

Վաշինգտոնում Պետդեպարտամենտը արձանագրել է առաջընթաց՝ ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար կարգավորման հիմքում ընկած երեք առաջնահերթություն․ Արցախի հայերի հայրենադարձության իրավունքը, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը և հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն այսօր X հարթակում հայտնել է, որ Պետդեպարտամենտը, արձագանքելով մի քանի շաբաթ առաջ մոտ 90 կոնգրեսականների կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակին, պարտավորվել է հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը։

Այս շրջադարձը արդյունք է ԱՄՆ Հայ Ազգային Կոմիտեի, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի, ինչպես նաև ամերիկահայերի ու նրանց դաշնակիցների համառ ջանքերի։ Բաքվի ժխտումների և Երևանի լռության ֆոնին ԱՄՆ-ն այժմ պաշտոնապես արտահայտվել է։ Այլևս խոսքը այդ սկզբունքների ճանաչման մասին չէ, այլ՝ դրանց իրագործման։

Միևնույն ժամանակ այսօր Ժնևում՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի երկու անդամներ՝ Էրիխ Ֆոնտոբելը և Նիկոլա Վալդերը, մասնակցել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի տարեկան նիստի շրջանակում կազմակերպված մի հարակից միջոցառման, որը նախաձեռնվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից և նույնպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի աջակցությամբ ու նպատակ ուներ առաջ մղել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությունը։

Խորհրդարանական մանդատով Շվեյցարիան այժմ պարտավոր է կազմակերպել խաղաղության ֆորում Ադրբեջանի և Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջև՝ հստակ նպատակ ունենալով բանակցել տեղահանված հայերի հավաքական ու անվտանգ վերադարձի շուրջ։ Նրանց միացել էին Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան, Վաշինգտոնում տեղակայված Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խմբի (PILPG) նախագահ դոկտոր Փոլ Ուիլյամսը։ Նրանց ուղերձը հստակ էր․ Արցախի ժողովրդի իրավունքները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերը, պետք է լինեն ցանկացած կարգավորման հիմքում։

Սրանք միակ զարգացումները չեն։ Արդարադատության միջազգային դատարանը արդեն պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել տեղահանված հայերի անվտանգ վերադարձը։ Եվրոպական խորհրդարանը երկու բանաձև է ընդունել՝ վերահաստատելով նույն սկզբունքը։ Ֆրանսիայի խորհրդարանը երկու անգամ հանդես է եկել այդ ուղղությամբ, նրանց է միացել Բելգիան և, իհարկե, Շվեյցարիան իր աննախադեպ նախաձեռնությամբ։ Այս բոլոր որոշումներն ու բանաձևերը միասին վկայում են հստակ միտման մասին․ վերադարձի իրավունքը այլևս միայն հայրենազուրկ ժողովրդի պահանջը չէ, այն միջազգային հանրության կամքն է։

Սա նշանակալի համընկնում է։ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին էլ օրենսդիրները, դիվանագետներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաստատում են պարզ ճշմարտություն․ ոչ մի խաղաղություն չի կարող կայուն լինել, եթե կառուցված է բնիկ ժողովրդի էթնիկ զտման վրա, ոչ մի պայմանագիր չի կարող արդար համարվել, եթե վերացնում է տասնյակ հազարավոր մարդկանց տուն վերադառնալու իրավունքը, և ոչ մի միջազգային կարգ չի կարող արժանապատիվ համարվել, եթե լռում է անօրինական կալանքի տակ պահվող գերիների ու մշակութային ժառանգության պղծման հանդեպ։

Ադրբեջանը, իհարկե, ամբողջությամբ մերժում է սա։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընտրել է այս հարցը լիովին անտեսելու ուղին՝ նախընտրելով փակել Արցախի էջը, քան պաշտպանել իր ժողովրդի իրավունքները։ Բայց այս դիմադրությունը՝ թե՛ Բաքվից, թե՛ Երևանից, չի կարող ջնջել ի հայտ եկող ընդհանուր համաձայնությունը։ Վերադարձի իրավունքը շարունակում է մնալ միջազգային օրակարգում։

Վարդան Օսկանյան, ՀՀ նախկին արտգործնախարար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

Հաջորդ գրառումը

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական