Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն օր ավազի նման փլվող իշխանությունը պահելու համար հողատուն անարգում է հայ ռազմագերուն, իր նմանները հրճվագին ծափ են տալիս ու խրախճանում

08/06/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անգամ Հաննիբալ Լեկտերը իր զոհերից նման լռություն չէր սպասի:

Ադրբեջանը խոշտանգել ու սպանել է 19 հայ ռազմագերու։ Սպանել է դաժանորեն, ողջ-ողջ խոշտանգելով տղաներին։Երեկ ընտրական հիստերիայի մեջ քվե մուրացող կապիտուլյանտը բղավում էր, թե գերիները կներեն, որ մեկ-երկու ամիս էլ սպասեն։ Իշխանությունն ամեն գնով պահելու էս այլասերության աստիճանը այլեւս վախենալու է։

Մարդը իշխանությունը չտալու համար պատրաստ է սրբապղծության բոլոր հնարավոր ակտերի, պատրաստ է անամոթ ստի եւ հակահիգիենիկ մանիպուլյացիայի բոլոր կարմիր գծերի վրա պառկելու։ Էս մարդը չունի «չի կարելիների» կարմիր գծեր, էս մարդը չունի որեւէ տաբու, որը չի անցել ու չի անցնելու աթոռը չհանձնելու համար։

Բայց իրենից ավելի զզվելի է էն ամբոխը, ով դժոխային հրճվանքի ճիչեր էր արտաբերում ու ծափ տալիս, երբ կապիտուլյանտն ասում էր, թող գերիները մի քանի ամիս էլ սպասեն։19 գերի արդեն սպանվել է։ Մենք լռելայն գիտենք ու էդ մասին չենք խոսում, որ խոշտանգված, անարգված ու սպանված գերիների թիվը շատ ավելի մեծ է։

Գիտենք, բայց լռում ենք, որովհետեւ չենք ուզում սպանել իր որդուն սպասող մոր վերջին հույսը։Ու բարոյալքված ամբոխը հրճվագին ծափահարում է մեր տղաների գերեվարման ու սպանության փաստին։Ինձ ապշեցնում է ռազմագերիների ծնողների լռությունը։ Ես հասկանում եմ, որ վիշտը լռություն է սիրում։ Բայց ես չեմ հասկանում ու չեմ ընդունում այն լռությունը, երբ իշխանությունը կորցնելու վախը զգացող հողատուն ձեր որդիներին սարքել է նախընտրական քարոզչական մանրադրամ ու շաղ է տալիս իր նմանների առաջ։Գերությունից փրկված տղաները պատմում են իրենց ամեն օրի ու ամեն ժամի արհավիրքը, իսկ հողատուն ծաղրում է Բաքվի բանտում ամեն վայրկյան մահվան սպասող հայ զինվորին։

Ես նայել եմ սկայպով Բաքվի բանտից իր ծնողի հետ մի քանի վայրկյան խոսող հայ ռազմագերու աչքերին։ Այդ աչքերում չկար հույս։ Այլեւս չկար։ Իսկ իր հակահիգիենիկ քարոզարշավի արդյունքում ամեն օր ավազի նման փլվող իշխանությունը պահելու համար հողատուն անարգում է հայ ռազմագերուն, իր նմանները հրճվագին ծափ են տալիս ու խրախճանում, իսկ ծնողները լուռ են։Անգամ Հաննիբալ Լեկտերը իր զոհերից նման լռություն չէր սպասի։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրովը կարող է մասնակցել Ժնևի ռուս-ամերիկյան գագաթաժողովին․ ՌԴ ԱԳՆ-ն

Հաջորդ գրառումը

Հայանիստի խաչմերուկում «Լադա»-ն բախվել է «ԶԻԼ»-ի, որը շրջվել է, կա վիրավոր

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026
Հրապարակախոսություն

Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է, որ 2020թ. ցանկացած զինվորի տարել է զոհել է, որ Արցախը հանձնի

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Հայանիստի խաչմերուկում «Լադա»-ն բախվել է «ԶԻԼ»-ի, որը շրջվել է, կա վիրավոր

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական