Պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունն ու «Մասնակցային դպրոցը», պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ միասին թերևս մի պահ կարծել են, թե իրենց հաջողվել է մարսել 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի աղաղակող խայտառակություններն ու կոռուպցիոն ռիսկեր պարունակող ամոթալի գործելաոճը:
Եվ ահա, հրապարակ է մտնում խայտառակության ու ապաշնորհության ևս մի օրինակ` այս անգամ ի դեմս «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագրքի:
Դատելով մամուլի հրապարակումներից ու այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից, ԿԳՄՍ նախարարությունն այս անգամ էլ հավատարիմ է մնացել իր աշխատոճին, կրկին չխորշելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող քայլերից և, ինչպես և սպասվում էր, հերթական խոտանն են մատուցելու աշակերտությանը` 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հետ միասին:
Ահավասիկ մի քանի «անմեղ վրիպակներ»` սրբագրիչ ունեցող դասագրքում`
«Լևով V արքա»

«Հայ հեղափոխական դաշնակցության հիմանդիրներ»

«Ուրբաթագիրք. առաջին հայերենով տպագրված գիրք»

Ազգային այս նոր խայտառակության բոլոր դրվագները լուսաբանող ամբողջական գրախոսականը կհրապարակեմ ուրբաթ օրը:
Սա արդեն կոչվում է կրկնահանցագործություն, տիկնա´յք և պարոնա´յք…