Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը. Արցախի Հանրապետության ԱԺ

20/02/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1988թ. փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով. ասված է Արցախի Ազգային ժողովի տարածած հայտարարության մեջ:

«ԼՂԻՄ հայ բնակչության սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժի և բռնությունների քաղաքականությունը, որը 35 տարուց ավել դարձավ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը: Դրա բարձրակետը 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան էր: Ցավոք, աշխարհի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիքով բռնազավթեց հայ ժողովրդի հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

Պատմական ու ազգային այս մեծ ողբերգության արդյունքում 150 հազար արցախցիներ ստիպված էին տեղահանվել իրենց բնակավայրերից և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենիք վերադառնալու փափագով և ազգային արժանապատվությունը վերականգնելու հույով ու վճռականությամբ:

Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել:

Փետրվարյան վերածննդի շունչը, հայրենիքի, պետականության, ազատության ու անկախության համար թափած արյունն ու քրտինքը մեզ մղում են չընկրկել դժվարությունների առջև:

Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ և արժանապատիվ վերադառնալու Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:

Չնայած տեսանելի և անտեսանելի խութերին, հայ ժողովրդի կորսված իրավունքի վերականգնումը պետք է դառնա ներկա սերնդի գործունեության առանցքը:

Այսօր, հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը, մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը»,- գրված է հայտարարության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը

Հաջորդ գրառումը

Այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին. Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հրապարակախոսություն

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Այս տարի արձանագրվել է, որ Հայաստանում անկանխիկ վճարումների ծավալները գերազանցում են կանխիկի ծավալներին. Փաշինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական