Ցավով տեղեկացա, որ ԿԶՆԱԿ-ը որոշել է լուծարել Արման Մալոյանի ղեկավարած բաժինը. Գրել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Նրա կարծիքով՝ պարզից էլ պարզ է, որ իրական պատճառն արհեստավարժ պատմաբանի քննադատությունն է Հայոց պատմություն առարկայի 7-րդ դասարանի տխրահռչակ, անհաշիվ սխալներով լի նոր դասագրքի վերաբերյալ և նրա քաղաքացիական ազնիվ, անաչառ դիրքորոշումը:
«Տխուր է իրականում և մտահոգիչ, կարծես թե 37 թ. ոգին վերաարթնացել է… Փոխարենը գնահատեն և շնորհակալություն հայտնեն նման մարդկանց, փորձում են վարչական լծակներով լռեցնել:
Ցավոք, սա էլ վերջը չէ…»,- գրել է վարդապետը։








