1918 թվականից մինչև մեր օրեր, հայոց պետականության գոյությունը պայքա´ր է խորհրդանշել, ապրելու կա´մք և վճռականություն

15

«Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ:

«Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն է։

1918 թվականից մինչև մեր օրեր հայոց պետականության գոյությունը պայքա´ր է խորհրդանշել, ապրելու կա´մք և վճռականություն։

Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետությունը՝ Արցախը, ոչ պակաս շրջադարձային օրեր է  ապրում, չպիտի սոսկ կառչել պատմությունից, այլ պատմական գիտակցությամբ հաղթահարել ինքներս մեզ և սերունդներին ժառանգել անվտանգ ու կայուն զարգացող հայրենիք։

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը,

Փա՜ռք Արցախի Հանրապետությանը,

Փա՜ռք հայոց պետականությանը»։