ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել. Նկատել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Բնականաբար, որևէ լուրջ բան չի խոսվել այդ ընթացքում: Գրեթե ոտքի վրա, առանց երկրի ղեկավարի ընդունելության համար պատշաճ արարողակարգի, հապշտապ հանդիպմանն ինչպե՞ս կարող էին էական հարցերի շուրջ քննարկումներ լինել:
Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա:
Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը Հայաստանի Հանրապետության համար բացի ավելորդ ծախսերից, ոչ մի էֆեկտ չի ունենում: Իր համար՝ նույնպես»,- գրել է Զաքարյանը: