Ուզո՞ւմ եք հասկանալ, թե ինչու է Հայաստանի վիճակը այսքան ողբալի։ Եթե ուզում եք, ապա անպայման գոնե մեկ անգամ լսել Արամ Զավենի Սարգսյանին։ Նա հայկական քաղաքական մտքի սնանկության ամենավառ օրինակն է։ Ընդ որում, քաղաքական մտքի սնանկությունը միայն իր մոտ չէ, որ դրսևորվում է։ Այն դրսևորվել է առնվազն սկսած 1996 թվականից և դրա շարունակությունը մինչև մեր օրեր, դարձել է Հայաստանի և հայ ժողովրդի համար իսկական աղետ։
1996 թվականից հետո գրեթե բոլոր քաղաքական ուժերը, իշխանությունները պարբերաբար կրկնել են, թե «ԱՄՆ-ն պատերազմ չի թողնի, Ռուսաստանը կպաշտպանի, Եվրոպան մեզ կօգնի, Ֆրանսիան էլ Ազնավուրի խաթեր չի լքի»: Իսկ քիչ թե շատ քաղաքական հոտառություն ունեցող քաղաքական առաջնորդը աներկբա 1996 թվականից սկսած կպատրաստվեր երկարաժամկետ պատերազմի դրա բոլոր հետևանքներով։
Արամ Սարգսյանը հայկական քաղաքական մտքի պրիմիտիվացման ամենավառ ներկայացուցիչներից է։
Քանի դեռ իր «քաղաքական առաջարկը» երկրում ունի սպառում, զարգացած հասարակության մասին խոսելը չափազանց դժվար կլինի։
Քաղաքագետ Արա Պողոսյան