Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջին ամիսներին արևմտյան հայտնի ու անհայտ լրատվամիջոցները գրում և խոսում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին․ Լարվածության դոզան դեռևս պահպանվում է․ Զաքարյան

22/01/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին ամիսներին արևմտյան հայտնի ու անհայտ լրատվամիջոցները գրում և խոսում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Լարվածության դոզան դեռևս պահպանվում է, և կողմերի (ՌԴ-ԱՄՆ) գործողությունները քաղաքական-դիվանագիտական դաշտում առաջ չեն գնում: Կոնկրետ պայմանավորվածություններ կամ փոխադարձ ընդունելի հանգուցալուծում առայժմ չի նախանշվում:

Արևմուտքը շփոթված է այն բանից, որ Ռուսաստանն առանց կաշկանդվելու, ուկրաինական սահմանին ցուցադրում է իր ռազմական հզորությունը: Արևմուտքը վստահ էր, որ ՌԴ-ից ուժեղ է և´ բարոյապես, և´ տնտեսապես, և կարծում էր, որ լիբերալ արժեքների վրա հենված իր քաղաքականությունը հաղթելու է: Հիմա Արևմուտքը կարծես գիտակցում է, որ չի կարողանալու իր ճամբար տանել Ուկրաինաին, որի համար այդքան երկար նախապատրաստվել և կռվել էր ուկրաինական մայդաններում:

Ռուսներին հարվածելու կամ պատժելու կոչերով, Արևմտյան քաղաքական շրջանակներն ու ԶԼՄ ները դեռ կշարունակեն քաղաքական-տեղեկատվական պայքարը: Բայց այն ավելի շատ նմանվում է սեփական անորոշությունը գիտակցողի կողմից բարձրացված էմոցիոնալ աղմուկի:

Եթե Արևմուտքը քաղաքական կամք և իր ուժերի վրա վստահություն ունենար, ապա այսքան երկար ժամանակ չէր ձգձգի խնդիրը և Ուկրաինային կընդուներ ՆԱՏՕ-ի կազմ` առանց ռուսների ռազմական սպառնալիքները հաշվի առնելու:

Արևմտյան քաղաքականությունը ցույց տվեց, որ պատրաստ չէ մարտի բռնվել հանուն Ուկրաինայի, և փոխարենը ցանկանում է զինել նրան: Իսկ Ուկրաինայի ղեկավարությունը, կարծում եմ այդքան էլ անհեռատես չէ, և պետք է գիտակցի, որ վերջում կարող են լքել իրեն և գցել Աֆղանստանի օրը: Ռուսներին SWIFT համակարգից անջատել չեն կարող, որովհետև համամասնորեն կտուժվի նաև արևմտյան համակարգը: Իսկ «Հյուսիսային հոսք 2» -ից Գերմանիան չի հրաժարվի` առանց այդ էլ ահագնացող եվրոպական էներգետիկ ճգնաժամի պատճառով:

ԱՄՆ-ՌԴ ժնևյան երեկվա հանդիպումը վկայում է, որ հակամարտության հանգուցալուծում սպասել առայժմ պետք չէ, բայցևայնպես` ռազմական էսկալացիան ևս մեծ ռիսկ է, և կողմերը կխուսափեն դրանից «համատեղ ուժերով»:

Իսկ ի՞նչ է սպասվում:

ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի: Արևմուտքի համար` արտաքինից գործընթացը չպետք է դիտարկվի որպես Ուկրաինայից հրաժարում կամ պարտություն: Ինչպես նաև նախկինում ասել էի, Գերմանիան և Ֆրանսիան չեն հրաժարվելու Վարաստանի և Ուկրաինայի անդամակցության դեմ դրված իրենց նախկին վետոյից: Արդյունքում` վտանգավոր լարվածությունը թուլացնելու նպատակով, կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ:

Այլընտրանքների բացակայության պատճառով, Եվրոպան շարունակելու է գազ ձեռք բերել Ռուսաստանից: Ինչպես նաև միասնական մոտեցման բացակայության պայմաններում` գլոբալ անվտանգությունյան փնտրտուքներում, Եվրոպան շարունակելու է ճոճվել ԱՄՆ-ի և սեփական շահերի միջև: Իսկ ուկրաինական հակամարտությունը կսառեցվի, այնպես ինչպես հետխորհրդային տարածքի մյուս կոնֆլիկտները:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս կարծում եմ, ավելի շատ ուշադրություն կսկսի դարձնել Մեծ Եվրասիայի անվտանգության նոր ճարտարապետության վրա, որտեղ ևս քիչ չեն ապագայի սպառնալիքները: Ուկրաինական հակամարտությունը, նույնիսկ սառեցվելուց հետո` տեսանելի ապագայում կշարունակի խոչընդոտել ՌԴ-Եվրոպա փոխկապակցված բազմապիսի շահերին»,-գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պահանջում ենք Վահագն Ալեքսանյանից՝ ներողություն խնդրել լրագրողական համայնքից անպարկեշտ և վիրավորական արտահայտության համար և երաշխավորել, որ դա ապագայում չի կրկնվի

Հաջորդ գրառումը

Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում. Շարմազանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված ապօրինությունները դուրս են գալիս նոր հարթություն. ՀԱԿ-ի հայտարարությունը

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025
Հրապարակախոսություն

Բարեմաղթության, գոհության, փառաբանության և գովքի արժանացած սուբյեկտը բանտարկել է ՀԱԵ երեք թեմերի առաջնորդներին

16/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի 75 տոկոսը հանձնել են ու «դմփ-դմփ-հու» են գոռում. Շարմազանով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական