Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վաշինգտոնն ու Մոսկվան խրախուսում են Ադրբեջանի կողմից ԼՂ-ն «կլանելու» օրակարգը. Սուրենյանց

Ստեփանակերտի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանը մերժել է արևմտյան միջնորդությամբ Ստեփանակերտ- Բաքու հանդիպումը, որը պետք է տեղի ունենար վաղը Բրատիսլավայում:

«Բաքուն հետևողականորեն մերժելու է ցանկացած միջազգային մեխանիզմ, եթե նույնիսկ վստահ է, որ իր և Ստեփանակերտի դիալոգը սիմետրիկ չի լինելու: Առնվազն երկու միջնորդ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, Բաքվի նկատմամբ ճնշման մեծ գործիքակազմ ունեն, ինչը եթե չի կիրառվում, ապա պետք է արձանագրել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան խրախուսում են Ադրբեջանի կողմից ԼՂ-ն «կլանելու» օրակարգը, մանավանդ, որ պաշտոնական Երևանն ամենևին չի դիմադրում նման հեռանկարին:

Լուծումներ պետք է գտնել՝ այս ռեալությունից ելնելով»,- կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: