Կիրակի, 26 Հուլիս, 2026

Վաղը նույն ձևով ու ագրեսիվությամբ Փաշինյանին ու իր հրամանները կատարողներին են գետնին տալով ձերբակալելու

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Սամսոնյանին ամենակեղտոտ ձևով ձերբակալող ուժայինները վաղը նույն ձևով ու ագրեսիվությամբ Նիկոլ Փաշինյանին ու իր հրամանները կատարողներին են գետնին տալով ձերբակալելու:

Համոզված եմ, որ նույնիսկ «դավաճան» գոռալով են այդ նույն գործողություններն իրականացնելու:

Իշխանությունը ձեր տները, երկիրը հանձնելով գնում է, իսկ դուք դեռ շարունակում ենք նույն այդ իշխանության ապօրինի հրամանները կատարե՞լ»: