Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստրատեգիական համբերության մասին

21/05/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։

Շարժումը լավ ալիքի վրա է. թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։

Մարդիկ հասկանում են, որ 1991 թվականի անկախ պետության բովանդակությունը ջարդվել է, և ուզում են հասկանալ, թե ի´նչ բարքերով և ի´նչ բովանդակությամբ է լինելու պետության շարունակությունը։ Շատ երկար տարիներ մեր երկրում մարդկանց հետ չեն խոսել. կա´մ խաբել են, կա´մ շահագործել, կամ էլ՝ երկուսը միասին։ Հիմա եկել է մի մարդ, ով իրենց հետ խոսում է՝ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին ։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես՝ զգալով իրենց հանդեպ հոգատարություն ու հարգանք, ու ոչ՝ մանիպուլյացիա և անվերջ ստորացում։

Սա շատ լավ պրոցես է, և եթե ասում ենք, որ գնում ենք երկրում խորքային, տևական փոփոխությունների, ապա դրանք ոչ մի օրո´ւմ են լինում, ոչ՝ մի շաբաթում։

«Ոստիկանը մերն է կարգախոսով» եկածը բոլորին բոլորի հետ թշնամացրեց։

Ոստիկաններին սարքեց սովորական մարդկանց թշնամի։ Ադրբեջանական բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան՝ հայ ոստիկանի. սա աննորմալություն է։ Ինչպե՞ս կարողացավ. ամեն մեկս պետք է էդ հարցը մեզ տանք՝ ոստիկան լինի, «մեծարգո» ասող լինի, հարթակում կամ հրապարակում կանգնած լինի. բոլորս էդ հարցը պետք է մեզ տանք։

Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ հոգին, մի անհասկանալի «վերապատրաստված» փոքր խմբով կարողացավ մի փոքր երկրի ներսում այսքան թշնամանք ու չարություն տարածել, ամեն ինչ խառնել իրար։ Որքան շարժումը թափ առնի, այնքան այս հարցը շատերն են տալու՝ հարյուր հազարներով, ու ավելի համառորեն։ Դրա համար մի փոքր ժամանակ է պետք։ Սա կոչվում է ստրատեգիական համբերություն։ Այս ժամանակահատվածի ամենակարևոր բառը պետք է լինի գրագիտությունը՝ գրագետ քայլեր, գրագետ լուծումներ, գրագետ պայմանավորվածություններ, գրագետ հաղթանակ։

Երկրում խորքային փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մենք սկսենք Ադրբեջանի և աշխարհի հետ իրոք բանակցել։ Կիրանցի գյուղամիջի, կամրջամիջի, դպրոցամիջի սյունը-սահմանը խոսում են մի բանի մասին՝ մեզ հետ այսօր չեն բանակցում։ Մեզ ընդամենը ստորացնելով պարտադրում են, որովհետև եթե բանակցող ունենայինք, նա այդ 50-100մետրի հարցը կլուծեր։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են

Հաջորդ գրառումը

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման՝ մայիսի 22-ի օրակարգը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման՝ մայիսի 22-ի օրակարգը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում բացվեց իշխանության նոր՝ հակաինստիտուցիոնալ փուլը. Սուրեն Սուրենյանց

27/10/2025

Նիկոլ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ հռչակված քահանայի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Այդ փաստացի աղանդավորական հավաքը դարձավ պետական...

ԿարդալDetails

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական