Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Ստեփանակերտ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի միջանցքին

Ակնա (Աղդամ) – Ստեփանակերտ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին. իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ մեկնաբանություն է տվել BBC-ին։

Բաբայանն ասել է, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության՝ այն չի կարող արգելափակվել, առավել ևս՝ գրավվել Ադրբեջանի կողմից։

«Նաև Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող նախապայման լինել Բերձորի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման համար»,- գրել է նա։