Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սորոսական ռեկտոր Ռուստամ Սահակյանին

08/12/2020
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(բաց նամակ)
Վերջին շրջանում հանրությունը շատ է խոսում սորոսականների մասին։ Այդ «թեմայի» մեջ բնականաբար կաք նաև Դուք։ Չէ՞ որ Վանաձորի պետական համալսարանում ռեկտորական իշխանության եկաք սորոսականների ուղղակի օժանդակությամբ: Ավելին՝ Դուք ինքներդ, ինչպես վկայում է Ձեր դրամաշնորհային հարուստ անցյալը, առատորեն կերակրվել եք սորոսական տաշտակից, իսկ Հայաստան Ձեզ կանչել է ԿԳՄՍ սորոսական նախարարը (հիմա՝ նախկին), բուհի ռեկտորի աթոռին բազմելու սորոսահաճո գործում Ձեզ օգնել է ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի սորոսական նախագահ Դիանա Տեր-Ստեփանյանը, ինչպես նաև նախապես սորոսականներով լցոնված՝ ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի իշխանական թևը՝ 12 հոգի։ Ձեզ օգնում էր նույնիսկ համբավավոր սորոսական Արթուր Սաքունցը՝ հսկելով ռեկտորական «ընտրության» գործընթացը, իսկ վճռական պահին իր ներկայությամբ պատվելով Ձեզ։
Գրազ կգամ․ հարցրեք Ձեր վերադաս հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ սորոսական տիկին Դ․ Տեր-Ստեփանյանին, նա հազիվ թե գիտի «հոգաբարձու» բառի նշանակությունը, հակառակ պարագայում ի սկզբանե կհասկանար, որ Ձեր գալով այդ կրթական կառույցում ոչ մի «հոգ»՝ հոգս կամ կարիք, չի «բարձվելու»՝ վերանալու։ Ֆինանսական պայծառ ապագայի մասին այն չաստուշկաները, որ երգում էիք Դուք հատկապես նախընտրական ժամանակամիջոցում, շուտով պիտի հօդս ցնդեին, որովհետև հենց միայն Ձեր պաշտոնավարումը բուհի բյուջեի վրա տարեկան ավելի քան 4 մլն դրամով պիտի ծանրանար, քանի որ Դուք, համալսարան հազիվ ոտք դրած, համարեցիք, թե Ձեր աշխատավարձը նախկին 350 000-ից պետք է լինի 700 000 (ա՛խ, որքա՛ն խիստ էր մեծանալու Ձեր ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը, որին կարելի էր «դիմանալ» միայն ամսական 350 000 դրամ ավելի «վաստակելով»)։
Դուք նաև բարոյահոգեբանական մեծ հարված հասցրիք բուհին, որովհետև Ձեր ռեկտորական «ընտրությամբ» այդ փոքրիկ բուհում վերջնականապես մեռավ ժողովրդավարական եղանակով կառավարիչ ընտրելու ակնկալիքը։ Փոխարենը՝ մեծացավ և ահագնացավ կասկածը՝ Դուք էլի ի՞նչ սորոսական ծրագրեր ու գաղափարներ եք հանձն առել իրականացնելու Վանաձորի պետական համալսարանում, ազգադավ էլ ի՞նչ նախագծեր եք կյանքի կոչելու։
Ձեր «ընտրության» բեմականացման ժամանակ Դուք հայտարարեցիք, թե կերտելու եք «նոր» համալսարան։ Արդյո՞ք դա նշանակում էր «սորոսական», չէ՞ որ հենց Դո՛ւք այդ բառերը դարձրիք հոմանիշներ, հենց Դո՛ւք առաջին օրից հարձակում նախաձեռնեցիք ազգային հիմնարար արժեքների վրա՝ հայոց լեզու, հայ գրականություն։ Դո՛ւք այդ երկուսը սորոսաբար միավորեցիք մեկ ամբիոնում՝ չանսալով Ձեզնից բազմապատիկ արժանավոր մասնագետների խորհուրդները, ըստ որոնց՝ չի՛ կարելի միավորել անմիավորելի բաները՝ լեզու և գրականություն։ Այդ Դո՛ւք կազմաքանդեցիք հայագիտական այնպիսի կրթական կառույցներ, ինչպիսիք են ֆակուլտետները՝ բանասիրական և պատմության՝ դրանց հետքերը կորցնելով ինչ-որ անհասկանալի «հումանիտար գիտությունների ֆակուլտետում»։
Ազգայինի մասին ևս մի դիտարկում։ Արցախյան պատերազմի օրերին, երբ ամբողջ ազգն էր կանգնել բանակի թիկունքին, նվիրաբերումի համազգային խանդավառության մեջ Ձեր ղեկավարած բուհը բանակին սատար եղավ ընդամենը 1 միլիոն դրամով։ Այդքան (և ավելին) նվիրաբերող նույնիսկ հանրակրթական դպրոցներ եղան, այդքանով 80-ամյա շիրակցի մեղվապահը նվիրատվություն արեց, բայց Դուք, որ շուրջ 6 ամիս բառի բուն իմաստով ոչինչ չանելով (քանի որ համավարակ էր՝ պարապ ժամանակներ), նախկին աշխատավարձից բացի, լրացուցիչ գրպանել էիք ավելի քան երկու միլիոն, փոխանակ քամու բերած այդ փողը դնեիք համազգային զոհասեղանին, ամբողջ բուհի անունից ընդամենը 1 մլն դրամ փոխանցեցիք, որի կեսից ավելին ուսանողներն էին հանգանակել։
Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին։ Դուք, կարծում եմ, բավականաչափ քաղաքականացված մարդ եք (էլ ի՛նչ սորոսական՝ առանց քաղաքականության), հետևաբար իրազեկ եք մեր երկրում (վարանում եմ ասել՝ Ձեր երկրում) կատարվող քաղաքական այն գործընթացներից, որոնք տրամաբանորեն հուշում են ներկա ապազգային իշխանությունների բոլոր դրածոներին՝ ինքնակամ հեռանալ զբաղեցրած պաշտոններից։ Արդ, հրաժարականների ամբողջ այս հեղեղում ե՞րբ կտեսնենք նաև հրաժարականի Ձե՛ր «լուման»։
Դա խիստ տրամաբանական կլիներ, որովհետև, ինչպես ասում են, սորոսով եկածը սորոսով էլ կգնա։
ՀԳ․։ Խիստ տրամաբանական կլիներ, եթե հրաժարական տար նաև Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի սորոսական թևը։ Առանց այդ թևի ՎՊՀ-ն անկասկած ավելի թեթև կթևածի դեպի արժանապատիվ ապագա։
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարելու արվեստը

Հաջորդ գրառումը

Մի անարգեք ձեր ընտանիքների և ոստիկանի պատիվը․ Սայաթ Շիրինյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
Հրապարակախոսություն

Թուրք – վրացական սահմանին հայտնաբերված անձնագրերն ի՞նչ նպատակի են ծառայելու…առջևում 2026 թվականի ընտրություններն են

04/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ դատավորի դաժան ճակատագիրը. Հայկ Դեմոյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Մի անարգեք ձեր ընտանիքների և ոստիկանի պատիվը․ Սայաթ Շիրինյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Եկեղեցու վրա հարձակումները, միանշանակ, ռեյտինգ չեն բերում ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ էլ ՔՊ-ին. Քոչարյան

07/10/2025

Գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներն իմ համար անհասկանալի են, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ...

ԿարդալDetails

Այսօր երևում են երկու միավոր, որոնք մտնում են խորհրդարան՝ «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի ուժը. Ռոբերտ Քոչարյան

07/10/2025

Ես մարտի 1-ից հետո պաշտոնի եմ եղել ընդամենը մեկ ամիս, դրա համար ՄԻԵԴ-ի որոշումն ինձ ուղղված չէ. Քոչարյան

07/10/2025

Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի ստացվի. Քոչարյանը՝ «Մեր ձևով» շարժման մասին

07/10/2025

Ընտրությունների մասնակցելու ֆորմատի հարցը չենք քննարկել, այդ որոշումը կլինի հունվար-փետրվարին. Քոչարյան

07/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական