Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սննդի ո՞ր տեսակն է քիչ արտադրվում Հայաստանում

21/10/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի երկնիշ տնտեսական աճն անկանխատեսելի և տպավորիչ է, որը պայմանավորված է ռուսների գալով և խոշոր գումարների ներհոսքով։ Հարկ է նշել, որ ծառայությունների և առևտրի ոլորտներն են հիմնականում ապահովել այս տարվա տնտեսական աճը, որը խթանել է սպառման ծավալների աճը։ Ուշագրավ է, որ ռուս տուրիստների առկայությունն և սպառման ծավալների աճը չեն նպաստել Հայաստանի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության ակտիվացմանը։ Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,3 տոկոսով,

2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 5,4 տոկոսով,

3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 42,1 տոկոսով,

4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով,

5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 3,9 տոկոսով,

6․ թթված կաթի և մածունի արտադրության ծավալը նվազել է 4,6 տոկոսով,

7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,1 տոկոսով,

8․ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով,

9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,4 տոկոսով,

10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով,

11․ Հրուշակեղենի և շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 39,6 տոկոսով,

12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 40,2 տոկոսով,

13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 12,6 տոկոսով,

14․ հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 15,6

15․ չգազավորված, բնական ջրերի արտադրության ծավալը նվազել է 3,6 տոկոսով։

Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։

Հայաստանի սննդի արտադրության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում գյուղանտեսության ոլորտը 5,5 տոկոս անկում է գրանցել, զգալի կրճատվել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Այս տարվա ընթացքում կարագի արտադրության ծավալների 2,6 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։ Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժևորման պայմաններում։ Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։

Ցավով արձանագրենք, որ նման իրավիճակի երկար պահպանվելու դեպքում Հայաստանը կկորցնի իր տնտեսության համար այցեքարտ դարձած ճյուղը՝ սննդի արտադրությունը, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ, իրենց հումքն են իրացնում հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսություններ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս-վրացական սահմանին կվերացվեն շարժական զինկոմիսարիատները․ Baza

Հաջորդ գրառումը

Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայում իրավիճակը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հրապարակախոսություն

«Հավասարության նշան»-ի մասին. Հակոբ Բադալյան

02/06/2026
Հաջորդ գրառումը

Սերգեյ Շոյգուն Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայում իրավիճակը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական