«Նյուզ մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովի գրառումից պարզ դարձավ, որ վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Հիշեցնեմ, որ Գաբրելյանովի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է ՀՀ իշխանության կողմից:
Հիմա բացել եմ ՀՀ Սահմանադրությունը, որի 40-րդ հոդվածի 4-րդ մասում կարդում եմ՝ «(․․․) քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ»:
Եվ հենց այսպես արդեն շուրջ 5 տարի ՀՀ իշխանությունը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա․․․»,- գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը մարտի 7-ին մկ օրով Հայաստան է եկել՝ քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանի հրավերով, նրա կազմակերպած լրագրողական վարպետության հատուկ դասընթացներին դասախոսությամբ հանդես գալու։
Սակայն Արամ Գաբրիելյանովին թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան մեկնել։ Օդանավակայանում երկու ժամ անցկացնելուց հետո նա հետադարձ տոմս է գնել՝ հասկանալով, որ իր մուտքը Հայաստան արգելվել է ՀՀ իշխանությունների ձեռքով։