Կիրակի, 26 Հուլիս, 2026

Պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը. Ղազինյան

Իրավաբան, ԵՊՀ դոցենտ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իսկանդեռների սկանդալի ֆոնին մի քանի հարցեր կան, որոնց պատասխանները պետք է գտնի պետական դավաճանության քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը.

1. 2020 թ.-ի հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպել է՞ արդյոք ՀՀ վարչապետի հետ, թե ոչ;

2. Հանդիպման ժամանակ Իրանի դեսպանն առաջարկել է՞ հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով փակել Արցախի ամբողջ օդը՝ Իրանի զինվորականների անմիջական մասնակցությամբ;

3. Փաշինյանի՝ Իրանի պատժամիջոցների տակ գտնվելու փաստարկին ի պատասխան, դեսպանն առաջարկել է՞ արդյոք այդ օժանդակությունը տրամադրել 2 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, երբ արդեն վերացված կլինեն Իրանի նկատմամբ զենքի վաճառքի սահմանափակումները;

4. Ի՞նչ հիմքով և նպատակով է Նիկոլ Փաշինյանը մերժել մեր բարեկամ Իրանի այս առաջարկը, որի շնորհիվ հնարավոր կլիներ բեկում մտցնել ճակատում, փրկել Արցախն ու մեր հազարավոր զինվորների կյանքը:

Հ.Գ. Հարկ է նշել, որ Իրանին պետք էր փորձարկել իր հակաօդային պաշտպանության համակարգը թուրքական Բայրաքթարների և իսրայելական ԱԹՍ-ների դեմ: