Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չեզոքացնել Հայաստանում գտնվող Տրոյական ձին` բոլոր «հեծյալներով»

19/02/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն

1992թ. հունվարի 8-ին` Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի տխրահռչակ «նախագահական կառավարման» հաստատումից մոտ մեկ շաբաթ անց, ԼՂ Գերագույն խորհրդի նորընտիր նախագահ Արթուր Մկրտչյանն իր անդրանիկ ելույթներից մեկի ժամանակ խոսեց վախերի հաղթահարման, գոտեպնդման ու ժամանակի մարտահրավերներին դիմակայելու մասին.

«Եթե 87 թվականին վախենում էինք մի հասարակ թուղթ ստորագրելուց, 88-ին վախենում էինք ցույցի դուրս գալուց, 89-ին վախենում էին Գորբաչովին քննադատելուց, 90-ին վախենում էինք զենք վերցնելուց, այսօր այդ վախը լրիվ հաղթահարվել է, որովհետև ուրիշ ելք չկա. սա վերջին միջոցն է… Եվ ամենակարևոր հարցերից մեկն էլ արդեն աշխարհին է հայտնի, ու մենք ազգովի հասցրել և ընդունում ենք, որ Ղարաբաղի խնդիրը համազգային է ու ամենաառաջնահերթ: Ազգովի’ն պետք է լուծենք Ղարաբաղի հարցը: Ոչ ոք չի կասկածում, որ բոլորս միասին ենք ու միահամուռ: Այս պայքարը միասին պետք է ավարտենք, և համոզված եմ հաղթանակո‘վ»:

Այսօր այդ հայտարարությունից շուրջ երեք տասնամյակ անց, կրկին կանգնած ենք վախերը հաղթահարելու, «նեոգորբաչովին» քննադատելու և զենք վերցնելու հաստատակամության խնդրի առաջ: Բայց մինչ այդ, մենք պետք է լուծենք մեր միասնականությունն ու համազգային հավատը խարխլած կապիտուլյանտի հարցերը նրանից վերցնելով այն, ինչն այլևս իրեն չի պատկանում, նրանից փրկելով մեր բզկտված հայրենիքի փշրանքները, որպեսզի կարողանանք միայն դրանից հետո զենք վերցնել ու իրար կցելով այդ փշրանքները` վերակառուցել մեր պետականությունը, որն անունդի եզրին հասցրեց նա, ում անունն անգամ չեմ ցանկանում հոլովել:

Հիմա` ներկա օրերում, պետք է մի կողմ դնենք ներքին անհամաձայնություններն ու փշրենք Հայաստանի մայրաքաղաքում գտնվող Տրոյական ձին: Ուստի փետրվարի 20-ին` ժամը` 15:00-ին, բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ` մեծ հանրահավաքի: Հենց այդ հրապարակում և այդ օրն է մեկնարկել Ղարաբաղյան շարժումը:

Եկեք վերաիմաստավորենք այդ օրը, եկեք մեկ բռունցք դառնանք ու ո‘չ ասենք Արցախը թշնամուն հանձնած ու մեր պատիվը գետնին գցած մարդուն: Եկեք կանգնեք կողոք կողքի, կանգնեք ու հիշենք այն երեսներեքամյա լուսավոր գործչի խոսքը, որի մարգարեական ելույթը մեջբերելով` սկսեցի իմ փոքրիկ գրությունը. «ուրիշ ելք չկա, սա վերջին միջոցն է, այս պայքարը միասին պետք է ավարտենք»:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նախորդ գրառումը

Ի՜նչ անիրատեսական ոչնչություն է մեր այս կառավարությունը

Հաջորդ գրառումը

Նախկինները  հողերը լավ չէին հանձնում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Նախկինները  հողերը լավ չէին հանձնում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական