Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ուղտի պարը կամրջին է բռնում

Հակոբ Ավետիքյան
08/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
88
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տոմսակ

Խուլ պայքարը կամ հակամարտությունը, որն այս օրերին աննախադեպ բորբոքվել է Երկրորդ ու Երրորդ նախագահների աջակիցների միջեւ, որքան տգեղ եւ անիմաստ, այնքան անհանդուրժելի է դարձել։ «Հայաստան» դաշինքն ու Հանրապետական կուսակցությունը իրար վրա կրակում են իրենց հովանավորության տակ գտնվող լրատվամիջոցներից, համացանցի՝ ֆեյսբուքյան եւ այլ հարթակներից, Ազգային ժողովի ամբիոնից, գրասենյակների դռների արանքից եւ նույնիսկ՝ կալանավայր դարձած բնակարանի ճաղերի ետեւից։

Փոխադարձ ամբաստանություններից, մեղադրանքներից ու հիշոցներից դժժում է քաղաքական մթնոլորտը, որն այս օրերին զբաղված պետք է լիներ գերեվարված մեր ղեկավարների, հենց երկու՝ 2-րդ եւ 3-րդ Նախագահների ընկերներին Բաքվի բանտերից ազատելու գործով։

Իսկ ինչ վերաբերում է 1-ին Նախագահին, նա, վստահաբար, իր համախոհների հետ զվարճանում է իր երկու մրցակիցների միջեւ ընթացող գզվռտոցով, մինչ ոչ բարով-խերով վարչապետը մեկ-մեկ հաշվում է ապագա ընտրություններից առաջ, յուրաքանչյուր կրակոցից հետո իր մրցակիցների կորցրած ձայները։

Ընդունեք, որ դեռեւս ներքաղաքական կյանքով հետաքրքրվող հասարակության համար սա զզվելի է, հուսահատեցնող։

Մի՞թե դժվար է 2-րդ 3-րդ Նախագահների համար, որպես քաղաքական հարուստ կենսափորձ ունեցող մարդիկ, նստել դեմ դիմաց եւ վերջ դնել փոխադարձ ցեխարձակումներին։ Ամեն բան վերհիշելու, վերատեսության ենթարկելու եւ քննարկելու ժամանակները կգան դեռ, երբ ազգակործան իշխանությունը հեռացած կլինի ասպարեզից ու կրքերը հանդարտած։

Այլապես՝ միշտ եւ ճիշտ հիշելու ժամանակն է ժողովրդային հայտնի խոսքը. «Ուղտի պարը բռնում է կամրջի վրա»։ Այս պարագայում՝ խարխուլ կամրջի վրա։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ, այլ քաղաքական քարտեզից վերջնական հեռացնելը. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ձեր բանավեճի լուծումը հանձնվելն է Ադրբեջանին. Վլադիմիր Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ձեր բանավեճի լուծումը հանձնվելն է Ադրբեջանին. Վլադիմիր Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական