Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը

21/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։

Աշոտյանն այն  վերնագրել է «Անամոթության զոհերը. ի՞նչ անել ազգ մնալու համար»․

«Ինչպես առանձին վերցրած մարդու, այնպես էլ ազգի դեպքում, նրա բարոյական առողջության, կենսունակության, անցյալը ճիշտ գնահատելու, ներկայում իրավիճակը փոխելու, ապագան երաշխավորելու կարևորագույն ֆենոմեն է ամոթը:

Անհատի ամբողջականությունը, էթիկական կոորդինատները, հանրային պահվածքը, կարմիր գծերը, սեփական սխալները շտկելու ցանկությունը և կարողությունը ոչնչացնելու, քանդելու, ապամոնտաժելու համար նրան «անամոթ» սարքելը, անամոթությունը որպես նոր «ճիշտ» սերմանելը մարդուն կառավարելի դարձնելու լրջագույն գործիքն է:

Ճիշտ նույն մեխանիզմները գործի են դրվել հայ ժողովրդին հավաքական բարոյականությունից և արժանապատվությունից կտրելու, հնագույն ազգից նորագույն «անբարոյական» սինթեզելու համար:

Ամոթը երկու կարևորագույն ֆունկցիա է կատարում.

Ամոթ ունենալը նշանակում է գիտակցել, որ ինչ-որ բան այնպես չի արվել, որ կա ունիվերսալ-ընդունելի ճիշտ, որի համեմատ ստեղծված իրավիճակը սխալ է: Ամոթ ունենալը հոմանիշ է սխալը գիտակցելու՝ լինի դա խոսք, գործողություն, իրավիճակ և այլն:

Ամոթ զգալը նշանակում է դիսկոմֆորտ ունենալ, չհարմարվել այդ պահի իրականությանը, չհամակերպվել, չհանդուրժել, չընդունել:

Ամոթ զգալը սխալը չկրկնելու, սխալը շտկելու, սխալն ուղղելու առաջին քայլն է:

Հայ ժողովրդից կերտելով հավաքական անամոթության հանրույթ` մեզ զրկում են աղետալի վիճակը գիտակցելու և այն փոխելու հնարավորությունից:

Ինչպե՞ս է դա արվում:

Նախկինում պարտված ազգ լինելն ամոթ էր – հիմա մեզ փորձում են «համակերպացնել» դրան:

Նախկինում դավաճանված լինելը և դավաճանին չպատժելն ամոթ էր – հիմա մեզ համոզում են, որ դա նորմալ է:

Նախկինում հարազատ օջախը թշնամուն հանձնելն ամոթ էր – հիմա Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում:

Նախկինում հայրենակցիդ սովամահության բրախելն ամոթ էր – հիմա կարելի է էժան շոուների կազմակերպման արանքում բավարարվել հերթական մի կոչով:

Նախկինում չթաղված մեռել ունենալն ամոթ էր – հիմա մոտ հարյուր աճյուն արդեն 3 տարի դեռևս հողի վրա են, ոչ թե հողի տակ:

Այս շարքը կարելի է երկար շարունակել:

Հայ հասարակությունն օրերս ալեկոծվեց վայրագ մանկապղծության տեսահոլովակից, բայց կարո՞ղ եք ինձ հոդաբաշխ բացատրել, թե ինչով է տարբերվում գործող իշխող ոհմակի կողմից մի ամբողջ ժողովրդի նկատմամբ աշխարհի աչքերի առջև իրականացվողն այդ խայտառակ տեսանյութի պարունակությունից: Հայ ժողովրդի «ղեկավարը» քաղաքական իմաստով անում է ճիշտ նույն բանը, ինչ պիղծ ծնողը` ֆիզիկական իմաստով, իր երեխեքին:

Մեզ ոչ միայն անամոթացնում են ճշմարիտի հանդեպ, այլև կեղծ ամոթի զգացողություն սերմանում. ամոթ է Հայրենիքի համար պայքարելը, իրականության հետ չհամակերպվելը, ցավ զգալը, արժանապատվություն պահանջելը, կզած չքայլելը:

Ավելին, այս ողբալի ներկայի ճարտարապետները դիմում են ակնհայտ մանիպուլյատիվ և անբարոյական, պատմական զուգահեռներին՝ դարդերից հոգնած հայ ժողովրդին համոզելով, որ՝ «ի՞նչ է եղել, որ, հեն ա, նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան էլ կապիտուլյացվեցին, իսկ հիմա տեսեք, թե ոնց են ոտքի կանգնել»: Սակայն այս օրինակների սրիկայությունը պարզապես ապշեցուցիչ է: Նացիստական Գերմանիան և միլիտարիստական Ճապոնիան չարիք էին, այլատյաց և մարդասպան, նրանց կործանումը «չարի վերջն» էր: Ի՞նչ բառերով կբնութագրեք Արցախյան պայքարի արգանդից ծնված Երրորդ Հանրապետության պայքարը և դավադիր կապիտուլյացիան դրանց հետ համեմատող իշխանություններին:

Արդյո՞ք չեք տեսնում նույն ալիևյան ձեռագիրը, որը Հայաստանի նախորդ իշխանություններին համարում էր «ֆաշիստական ռեժիմ»:

Քարոզվող անամոթության տարբերակներից մեկը չարորակ անտարբերությունն է (ի տարբերություն պաշտպանական անտարբերության): Շատերին թվում է, թե այս զուլումն իրենց շրջանցելու է, որ իրենք չեն դառնալու այս արնախում մսաղացի հերթական 60-100կգ կենսաբանական մատերիալը:

Սակայն իրականությունը շատ ավելի դաժան է: Հիշո՞ւմ եք հին առասպելներն ու լեգենդները՝ աղբյուրի գլխին նստած վիշապի մասին, որը ջրի դիմաց տարին մեկ անգամ պահանջում էր իրեն բերել գյուղի ամենասիրուն 5-7-10 աղջկա և ամենաուժեղ 5-7-10 տղաների: Այդ դևն ավելի ազնիվ էր և կանխատեսելի, քան Ալիև-Փաշինյան զույգը, որ աչք է դրել բոլորիս վրա՝ անկախ մեր գեղեցկությունից և ուժից, անսահմանափակ քանակով և շուրջ տարի:

Հ.Գ. Վերջերս Վարշավայում կայացավ Լեհաստանի Զինված ուժերի հոբելյանին նվիրված ամենամեծ զորահանդեսը` մոտ 200 միավոր տեխնիկայի և շուրջ 2000 զինվորականների մասնակցությամբ: Այդ շքերթը միջազգային մամուլի գլխագրերում էր՝ որպես աննախադեպ և հզոր ուժի ցուցադրություն: Լեհաստան՝ մեզնից մոտ 10 անգամ ավելի մեծ, 7 անգամ ավելի բազմամարդ, մոտ 8 անգամ ավելի հարուստ պետություն, որի կազմակերպված շքերթը մտովի համեմատեցի Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված մեր բանակի զորահանդեսի հետ, որը, մեղմ ասած, առնվազն չէր զիջում Լեհաստանին, եթե ոչ ավելի մեծաթիվ էր, ավելի տպավորիչ, ավելի ժամանակակից զինամթերքով (Իսկանդեր, և այլն):

Այն, ինչ օրի հասել ենք հիմա, իսկապես ամոթ է: Ամոթ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի կառավարության դեմ պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. Մուրադ Փափազյան

Հաջորդ գրառումը

«Լունա-25»-ը բախվել է լուսնին. ենթադրվում է, որ այն այլևս գոյություն չունի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

«Լունա-25»-ը բախվել է լուսնին. ենթադրվում է, որ այն այլևս գոյություն չունի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական