Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող ցանկացած կարգավիճակ. կոչ

03/09/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած հանրահավաքից կոչ-ուղերձ է հղվել համայն հայությանն ու Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցներին: Կոչ- ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայր Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում ապրող քույրեր ու եղբայրներ,

2022թ. սեպտեմբերի 2-ին մենք` Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքի մասնակիցներս, դիմում ենք ձեզ մեր ընդհանուր Հայրենիքի պատմական մի հատվածի` Արցախի ու նրա ժողովրդի համար ճակատագրական մի ժամանակահատվածում, երբ մեր միասնական ջանքերից ու մտածված գործողություններից է կախված պետության ու պետականության ապագան:

Երեսունմեկ տարի առաջ ուղիղ այս օրը` 1991թ. սեպտեմբերի 2-ին, այս նույն հրապարակում մեր հազարավոր հայրենակիցներ «Միացում», «ազատություն» և «անկախություն» էին վանկարկում` հորդորելով արտահերթ նստաշրջանի հավաքված նախկին մարզային խորհրդի ժողովրդական պատգամավորներին ճիշտ որոշում ընդունել հայկական երկրամասի ապագայի հարցում: Պահը վճռական էր, ինչպես հիմա. ազատության համար չպայքարող ազգերը կարող էին մնալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ընթացքում քանդվող տերությունների փլատակների տակ:

Այդ օրը ընդառաջ գնալով Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի ազգաբնակչության ցանկությանն ու կամքին՝ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի` Արցախի անկախ հանրապետությունը:

Պատմական այդ որոշմանը հաջորդեցին միջազգային իրավունքի սկզբունքներին և դեռևս գործող միութենական պետության օրենսդրությանը համապատասխան իրավական ու քաղաքական գործողությունները՝ համաժողովրդական հանրաքվեն և ինքնիշխան պետության օրինական իշխանությունների ընտրությունները:

Անկախ պետության հռչակման քաղաքական գործընթացով նոր էջ բացվեց 1988թ. փետրվարին արցախահայության կողմից նախաձեռնած ազգային-ազատագրական պայքարի տրամաբանության մեջ, որն արտահայտվել էր Մայր Հայրենիքին Արցախը վերամիավորելու գաղափարախոսությամբ:

Ինքնիշխանության հաստատման ուղին ծանր էր ու հագեցած բազմաթիվ բարդություններով: Ադրբեջանի կողմից ձեռնարկված զանգվածային ջարդերի, բռնաճնշումների և էթնիկ զտումների քաղաքականությունը շուտով վերաճեց բացահայտ ռազմական գործողությունների՝ հայկական Արցախի դեմ, որին դիմակայելու համար ոտքի կանգնեց երկրամասի հայ բնակչությունը՝ Հայաստանից ու Սփյուռքից օգնության հասած բազմաթիվ հայրենակիցների հետ մեկտեղ:

Արցախի շուրջ օրեցօր սեղմվող օղակը ճեղքելու և հումանիտար աղետից խուսափելու նպատակով և ուժերի մեծագույն լարումով հաջողվեց 1992թ. մայիսին ազատագրել հայոց բերադաքաղաք Շուշին, դեպի Սյունիք տանող ճանապարհով Բերձոր քաղաքը` ցամաքային հուսալի կապ հաստատելով Մայր հայրենիքի հետ: Ազատության ու անկախության համար պայքարում հազարավոր հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ապագային: 1992թ. ամռանը հռչակված Արցախի անկախ հանրապետության տարածքի գրեթե կեսը օկուպացված էր հակառակորդի կողմից. մենք կորցրել էինք Շահումյանի շրջանն ամբողջությամբ և Մարտակերտի շրջանի մեծ մասը:

Բայց նույնիսկ այդպիսի իրավիճակում հայությունն իր մեջ ուժ գտավ համախմբվելու և կերտելու ապագա հաղթանակները: Ազգային բանակի ստեղծումը թույլ տվեց ամուր հիմքերի վրա դնել երկրի պաշտպանության ու անվտանգության հարցերը, որի շնորհիվ 1994թ. մայիսին թշնամին պարտադրված էր զինադադարի պայմանագիր ստորագրել՝ ամրագրելով այդ պահին ռազմաճակատում ձևավորված իրավիճակը:

Ռազմի դաշտում գրանցած հաջողություններին զուգահեռ ակտիվացավ նաև 1992թ. գարնանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով մեկնարկած և Մինսկի խմբի ձևաչափում կենտրոնացվող բանակցային գործընթացը, որի ամփոփումը հանդիսացավ 1994թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովի որոշումը՝ Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտող կողմի արձանագրումը:

Հետպատերազմյան տարիներին Արցախի Հանրապետությունը, հաղթահարելով բազմաթիվ նոր դժվարություններ, ձեռնամուխ եղավ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից իրավական ու ժողովրդավարական պետության կառուցմանը, և այդ ջանքերի հանրագումարում 2006թ. ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին Սահմանադրությունը:

Մինչդեռ Արցախի ժողովուրդը խստորեն հետևում էր ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային միջնորդների առաջարկած հայեցակարգին, Ադրբեջանը ծածուկ և բացահայտ պատրաստվում էր նոր պատերազմի: Ցավոք, մեր բոլոր զգուշացումները միջազգային կազմակերպություններին և կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարներին սպասված արդյունքներ չունեցան, և հակառակորդը, օգտվելով թողտվությունից, մշտական սադրանքներ էր ստեղծում Արցախի սահմանին:

Այդ ամենի կիզակետը պետք է համարել 2016թ. քառօրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը, օգտվելով միջազգային կառույցների ոչ հասցեական արձագանքներից, դիմեց հերթական արկածախնդրությանը: Այդ նույն օրերին աշխարհասփյուռ հայությունը աննախադեպ աջակցության օրինակ և Արցախը պաշտպանելու բարձր պատրաստակամություն ցույց տվեց և, հավանաբարար, հենց այդ գործոնները հուշեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հետ քաշվել և ապագա ագրեսիվ ծրագրերի համար խնդրել հակահայ այլ ուժերի օգնությունը՝ Թուրքիայի գլխավորությամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած հերթական լայնամասշտաբ պատերազմը ծանր ու աղետաբեր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար: Օգտվելով մեր սխալներից և վերջին տարիներին իր կուտակած սպառազինությունների առավելություններից՝ թշնամուն հաջողվեց ոչ միայն լրջորեն վնասել մեր անվտանգային ու պաշտպանական համակարգը, այլև զգալի մարդկային ու տարածքային կորուստներ պատճառել մեզ՝ տիրանալով հայկական Շուշիին, Հադրութի ողջ շրջանին և պատմական Արցախի այլ ավանդական բնակավայրերի: Հազարավոր մեր հայրենակիցներ հայրենազրկվել և ունեզրկվել են՝ ստիպված լինելով ապաստան գտնել Արցախի և Մայր Հայաստանի առավել անվտանգ բնակավայրերում: Այն հանգամանքը, որ մեր երկրամասում ծրագրված հերթական ցեղասպանությունը կանխվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի անմիջական միջամտությամբ ու Խաղաղապահ ուժերի Արցախ մուտք գործելով, որևէ կասկած չի կարող հարուցել:

Միաժամանակ, մենք համոզված ենք, որ Արցախի անվտանգության ապահովման համար կարևորագույն բաղադրիչ է մեր սեփական պաշտպանական համակարգի կատարելագործումը:

Հայրենակիցներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ, որոնք վտանգում են մեր ազգային ինքնությունն ու հայկական պետականության ապագան:

Եվ որպեսզի կարողանանք հաղթահարել մեզ համակած պարտվողական տրամադրությունները և վերագտնել 1988 և 1991 թվականների ՀԱՅ-ի նպատակասլաց տեսակը, ինչպես նաև համաձայնեցված ու համակարգված աշխատանքներ նախաձեռնել ստեղծված իրավիճակը փոխելու համար, խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք ազգովի համախմբվենք միասնական հայկական օրակարգի շուրջ:

Իսկ դա նշանակում է.

1. Հենց այսօր, պատմական 1991թ. սեպտեմբերյան օրերից 31 տարի անց, արտահայտելով ողջ արցախահայության տեսակետն ու կամքը, այս նույն հարթակից մենք հայտարարում ենք, որ մեր ռազմավարական նպատակը՝ Արցախը մայր հայրենիքին միավորելու գաղափարը, չի փոխվել և, որ շատ կարևոր է` Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը այդ ռազմավարական նպատակին մոտեցնող անհրաժեշտ քայլերից մեկն է:

2. Մենք ազդարարում ենք ի լուր աշխարհի, որ Արցախի ժողովրդի համար անընդունելի է Արցախի պետական համակարգը խաթարող ցանկացած կարգավիճակ, և ինքնիշխան պետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության անհրաժեշտ նախապայմանն է:

3. Արցախի ապագայի շուրջ բոլոր ներկա և գալիք բանակցողները պարտավոր են հիմք ընդունել վերոնշյալ արձանագրումները և զգուշանալ այն կարմիր գծերից, որոնք նշվել են Արցախի Ազգային ժողովի ս. թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ: Մենք պահանջում ենք առաջնորդվել միմիայն հնչեցված օրակարգի դրույթներով:

4. Միջազգային իրավասու կառույցներից և, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից պահանջում ենք հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ամենաբարձր մակարդակով իրենց ստանձնած մանդատին և առաջնորդվել Մինսկի խմբի շրջանակներում ընդունված սկզբունքներով:

5. Համայն հայությանը, մեր քույրերին ու եղբայրներին կոչ ենք անում շարունակել ապրել Արցախով, բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել Արցախի վերականգնմանը և Արցախին վերաբերվել որպես համազգային ձեռքբերում ու հպարտություն:

Սահմանները կապանքներ չեն, շղթաներն էլ` կփշրվեն:

Արցախը շարունակելու է պայքարը, և մենք դեռ տոնելու ենք նոր հաղթանակներ:

ք. Ստեփանակերտ
02 սեպտեմբերի, 2022թ.»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղանակը՝ սեպտեմբերին

Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ն դարձյալ ստիպված է հերքել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ ՊՆ-ն դարձյալ ստիպված է հերքել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական