«Ձեզ ներում չկա, այդ թվում և քեզ, պարոն Սմբատյան, որ ԿԸՀ-նախագահի տեղակալի պաշտոն եք զբաղեցնում։ Այսօր գրառում եք անում, թե «Սիրտ չկա շնորհավորելու, կներես մեզ, Հայաստանի Հանրապետություն, մաղթում եմ քեզ, որ սիրո պակաս չունենաս։ Ուժեղանաս, որ տեր կանգնես զավակներիդ։
Իսկ մեզ մաղթում եմ, որ սիրենք մեր պետությունը ոչ թե կենացներով, այլ մեր գործերով»։
Ներողություն ես խնդրում, իսկ ամիսներ առաջ հանցավոր անտարբերությամբ ու գործուն մասնակցությամբ Սիսիան համայնքի ընտրություններում Ընտրական օրենսգրքի ամենաայլանդակ խախտումներով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը օգնում էիք զավթել իշխանությունը։
Ձեզ ներում չկա, պարոնայք, ո’չ այս աշխարհում, ոչ էլ, երբ կավանդեք ձեր հոգիները ու դժոխքի բաժին կդառնաք բոլորդ»,-ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանի սեպտեմբերքսանմեկյան շնորհավորանքին է անդրադարձել վերլուծաբան Վարդան Բալյանը։
Նշենք, որ Սմբատյանն այսօր գրել է, թե սիրտ չկա շնորհավորելու Հայաստանի Անկախության տոնը։