Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոգեծնողն ու հոգեզավակները

16/08/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Երևանում բանտից ազատվեց մի նախկին պաշտպանության նախարար, որը երեք տարի բանտային կուշտ կյանքից հետո արժանացավ մի փոքրիկ հաղթահանդեսի:

Հարազատները, մտերիմները ուրախության աննկարագրելի զգացումներով դժնդակ զնդանի մոտ դիմավորեցին Դավիթ Տոնոյանին, որը կրում է ուղղակի անձնական պատասխանատվություն 2020 թվականի դառը պարտության համար։

 Իհարկե, մեզ այդ անձը բնավ չի հետաքրքրում, բայց  անդրադառնանք այն երևույթին, որը կարելի է անվանել «Նիկոլի հոգեզավակություն»։

Մի քանի տասնյակ հայ զինվորականներ կան,  որոնք պատերազմում կրած պարտության համար ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվել, չեն ապաշխարել և  բացառիկ հանգիստ կերպով շարունակում են ապրել, աշխատել, փող ստանալ, երեխաներ ամուսնացնել, թավալ տալ սրճարաններում։ Այդ կարգի գեներալ կոչվածների շարքում առանձնահատուկ չարաբաստիկ դերակատարում են ունեցել Օնիկ Գասպարյանը, Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ մի հարուստ երիտասարդ պետ։

Ի՞նչն է նրանց միավորում։

 Բոլորի պաշտոնական «արևածագը» սկսվել է քպ առաջնորդի օրոք, նույնիսկ կարելի է պնդել , որ քպ ղեկավարը նրանց սիրասուն հոգեծնողն է։

 Հոգեզավակի երևույթը շատ տարածված էր դեռ հին Հռոմում։ Կասրերն ունեին իրենց հոգեզավակները։

 Օրինակ՝ Հուլիոս Կեսարի հոգեզավակներն էին Անտոնիոսը, ապագա Օգոստոս կայսրը, Բրուտոսը՝ մարդիկ, որոնք իրենց խիզախ կյանքի ավարտին ինքնասպան եղան՝ քաջությունը վեր դասելով պարտության պատասխանատվությունից և անձնական ստորացումից։

 Ի՞նչն էր միավորում կեսարի  հոգեզավակներին, մարդկային ինչպիսի՞ հատկանիշներ ունեին երիտասարդ հերոսները:

 Բոլորը Հռոմի քաղաքական երևելի ընտանիքների զավակներ էին և  Կեսարի հետ մասնակցել էին հեռավոր արշավանքներին, զրկանքներ կրել, մարտնչել գալլերի, գերմանիկների, կիմրների և այլ ռազմատենչ ցեղերի դեմ, սովորել էին փիլիսոփաների դպրոցում։

Իհարկե, 2060 տարի առաջ ապրած այդ խիզախ հերոսներին դժվար է համեմատել  հայ բարձրաստիճան սպաներից շատերի հետ, որովհետև մեր սպաները հոգեզավակն են մի քպ ղեկավարի, որը խաբեության, փախուստի, նենգափոխման, հրաժարումի վարպետ է։

Մի՞թե նրանք նման չեն իրենց հոգեծնողին, որը  նոյեմբերի 9-ից հետո, օրեր շարունակ փախուստի մեջ էր և լքել էր պետական պաշտոնը։

Այնպես որ, մի զարմացեք Տոնոյանի, Գասպարյանի և մյուսների՝ իրենց հերոսի տեղ դրած վարքագծի վրա։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԺՈՂՈՎ ԵՐԵՔ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆՆԵՐՈՒՆ

Հաջորդ գրառումը

Շիրակի ուսումնական հաստատության բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ. շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց. Վլադիմիր Մարտիրոսյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է. Ռուբեն Վարդանյան

07/05/2026
Հաջորդ գրառումը

Շիրակի ուսումնական հաստատության բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական