Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քաղաքացու անձնագիր անգամ թուրքին ու ադրբեջանցուն կարող է «վաճառել» իշխանական հայտնի հիմնադրամը

16/10/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր շատերն անդրադարձել են արդեն ՀՀ քաղաքացություն ստանալու իրավունք ձեռք բերելու պարզեցված կարգ նախատեսող փոփոխությունների նախագծին։ Շատերին զայրացրել էր փաստը, որ 150 հազար ԱՄՆ դոլար գումար ներդնելով, ցանկացած ոք (համաձայն նախագծի՝ առանց ազգային խտրության) կկարողանա ստանալ ՀՀ քաղաքացիություն։ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ, ԷԹՆԻԿ տարբերության՝ թուրք, ադրբեջանցի, պակիստանցի…Հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծում «անմեղ» ձեւակերպված է նպատակը՝ «Նախագծի ընդունման արդյունքում կապահովի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքով պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհելը»: ( https://www.e-draft.am/projects/4835 )
Բայց այս «անմեղության» քողի տակ ահա թե ինչ է թաքնված։
Առաջարկի համաձայն, անձիք, որոնք 150 հազար դոլար գումար կներդնեն ինչ-որ բիզնես ծրագրում, կստանան ՀՀ քաղաքացու անձնագիր` ընտրելու, սեփականության ու հող գնելու, Հայաստանի ապագան որոշելու իրավունք։
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու (այն է՝ գնելու) այս շարքի չափորոշիչներում առաջին իսկ կետով ամրագրվում է, որ ՀՀ քաղաքացի կարող է դառնալ 1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով։ ( https://www.e-draft.am/projects/4835/about )
Պարզ ասե՞նք՝ Փաշինյանի ընտանիքի «Իմ քայլը» հիմնադրամին 150 000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատությունը բավական է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
«Դանդաղ ու զգույշ» քայլերով իշխանություններն եկել ու հասել են այս նախագծին։ Նախ՝ 2022 թվականի աշնանը Ազգային Ժողովում դեռ 1995 թվականի նոյեմբերի 6-ին ընդունած օրենքում կատարել են փոփոխություն ու նախկինում ահմանված դրույթը, թե «ՀՀ քաղաքացիություն կարող են շնորհել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց…» ու այն պարզեցրել են: ( http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft…)
Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձ են սկսել համարել իրենց կուռք փողը, դոլարը։ Այն էլ՝ ինչ որ 150 հազար դոլարը։ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձ են նախատեսում համարել իշխանական հիմնադրամին գրեթե երեւանյան մի փոքրիկ խանութի ձեռք բերման համար, սրճարանի կառուցման համար անհրաժեշտ գումարին համարժեք փող տվողին։
Սա է սրանց պատկերացումը Հայրենիքի, Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիության մասին։
Բա ասում են, թե դավաճան չեն։ Նեղանում են, երբ դավաճան ենք ասում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ահաբեկչություն Բելգորոդի մարզում․ 11 զոհ, 15 վիրավոր

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս կարողացանք հաղթել 2016 թվականի «Ապրիլյան» պատերազմում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հրապարակախոսություն

Հեռանկարում ակտուալ է լինելու Պակիստանի մասնատման հարցը. քաղաքագետ

11/05/2025
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս կարողացանք հաղթել 2016 թվականի «Ապրիլյան» պատերազմում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական