«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Երևանի ավագանու նիստին Հայկ Մարությանի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու մասին որոշման քննարկմանը:
«Երևանի պսևդո քաղաքապետի որոշմամբ փետրվարի 5-ին ավագանու արտահերթ նիստ է գումարվելու, որի օրակարգային հարցն է Հայկ Մարությանի և ևս 4 ընդդիմադիր ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը։
Միակ հարցը, որ մենք պատրաստ ենք արտահերթ քննարկել, այս իշխանությունների հետ, րոպե առաջ Տիգրան Ավինյանի հրաժարականն է։ Հերի՛ք է փորձեք ընդդիմադիրներին լռեցնել, չի՛ ստացվելու»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։