Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գերմանիայում Ադրբեջանի դեսպան Նասիմ Աղաևն իր թվիթերյան էջում գրում է, որ Ադրբեջանի մայր տարածքը, Հայաստանի միջով Նախիջևանին կապող ենթակառուցվածքի 75%-ը պատրաստ է և վերջում ավելացրել է «Զանգեզուրի միջանցք» հեշթեգը: Թվիթին կցել է նաև համապատասխան տեսանյութ:
Ի՞նչ է սա նշանակում, դեսպանի անձնական երազա՞նքն է, Գերմանիայի կանցլեր Շոլցի կարևորած «ինքնորոշման իրավունքի սկզբունքը» հայտարարության պատասխա՞նն է, թե՞ Նիկոլը ժողովրդի թիկունքում արդեն համաձայնվել է «Զանգեզուրի միջանցք»-ին ու հերթական անգամ մեզ խաբեության են մատնում:
Պահանջում եմ, որ #ՀՀԱԳՆ -ն որևէ պաշտոնատար անձի մակարդակով պատասխանի Ադրբեջանի դեսպանի այս գրառմանը: