Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ քննչական կոմիտեին՝ կապված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման հետ. հայտնում է Sputnik Արմենիան:
«Մեծ հաղթանակի հոբելյանական` 80-ամյակի տարում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը պղծվել է, դրան պետք է պատշաճ գնահատական տրվի Ռուսաստանում»,- նշել է կազմակերպությունը իր հայտարարության մեջ։
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ այսօր քննիչները քրեական գործեր են քննում 15 եվրոպական երկրների տարածքում գտնվող խորհրդային զինվորների ռազմական թաղումների, հուշարձանների պղծման, ոչնչացման կամ վնասման 167 փաստերի վերաբերյալ։ Ադրբեջանը վաղուց է, ինչ այս ամոթալի ցուցակի թեկնածու է, այդ երկրի իշխանությունները դիտավորյալ վարում են ֆաշիզմի դեմ հաղթանակի հուշարձանների պղծման և ոչնչացման քաղաքականություն։