Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում հավաքական Եվրոպայի «դեմքը» ԵՄ դեսպանն է, և հենց նրանից եմ ակնկալում ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ու ԿՈՇՏ ձևով քննադատել ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները. Ռուբեն Մելիքյան

06/02/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում հավաքական Եվրոպայի «դեմքը» ԵՄ դեսպանն է, և հենց նրանից եմ ակնկալում հրապարակավ ու կոշտ ձևով քննադատել ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները՝ ընդդեմ արտահայտման ազատության, ընդդեմ դատական իշխանության, ընդդեմ մարդու իրավունքների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«Ամերիկյան «Ֆրիդըմ Հաուս» գլոբալ իրավապաշտպան կազմակերպությունը առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը։ Չնայած շատ հարցերում անընդունելի լռությանը՝ Ամերիկյան այս կառույցը ապացուցեց, որ ինչ-որ կարմիր գծեր այնուհանդերձ ունի, և որ այդ կարմիր գծերի ոտնահարումը չի հանդուրժվելու։

Օրեր առաջ Մասիվի ոստիկանության բակում ես հենց այս հեռանկարի մասին էի խոսում, երբ համոզմունք էի հայտնում, որ շուտով Արևմտյան կառույցները ստիպված են լինելու քննադատել այս խայտառակ օրենքը։

Սակայն մի բան չասեցի, որ մտքիս կար. հենց ամերիկյա՛ն կառույցներն են սկսելու այդ կոշտ քննադատությունը, այլ ոչ թե եվրոպականները։ Ինչու՞։ Որովհետև ամերիկացիների մոտ ընդհանուր առմամբ դեռ պահպանվել է հավատը իրենց հիմնադիր արժեքների նկատմամբ, մինչդեռ, եվրոպական կառույցներում, կարծեք թե՝ երեսպաշտությունը վերջնականապես հաղթել է սկզբունքայնությանը։ Այդպես կարծելու հիմքերն ավելի քան ակնհայտ են։

Հայաստանում հավաքական Եվրոպայի «դեմքը» ԵՄ դեսպանն է, և հենց նրանից եմ ակնկալում ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ու ԿՈՇՏ ձևով քննադատել ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները՝ ընդդեմ արտահայտման ազատության, ընդդեմ դատական իշխանության, ընդդեմ մարդու իրավունքների։

Ինչու՞ ունեմ նման ակնկալիք հենց ԵՄ դեսպանից, այլ ոչ թե ՌԴ, ՉԺՀ, ԻԻՀ կամ այլ պետությունների դեսպաններից։ Շատ պարզ պատճառով. մինչ-2018-յան Հայաստանում հենց ԵՄ դեսպանությունն էր հրապարակավ մեծ ու փոքր առիթներով քննադատական հայտարարություններ կատարում ժողովրդավարական արժեքների դիրքերից։ Ուրեմն թող բարի լինեն՝ նույն սկզբունքը պահել նաև հիմա։

Խոստանում եմ՝ այս ակնկալիքիս հարցում լինել հետևողական ու չբավարարվել սոսկ ֆեյսբուքյան գրառումներով»,- գրել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեղեկությունները, թե ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել  ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են

Հաջորդ գրառումը

Մածունի փոխարեն գրեք յոգուրտ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքական դաշտի «ֆիլտրում». Սուրեն Սուրենյանց

30/12/2025
Հաջորդ գրառումը

Մածունի փոխարեն գրեք յոգուրտ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական