Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանին իսկապես պետք է ռազմականացում. այն անխուսափելի է

13/10/2022
- Հրապարակախոսություն

Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք  Չալաբյանը գրում է.

«Այսօր ՀՀ Կառավարության նիստում Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այսուհետև ՀՀ ողջ զինապարտ բնակչությունը տարվա ընթացքում 25 օր տևողությամբ պարտադիր մարտական հավաքներ է անցնելու, որից 4 օրը լինելու են կազմակերպչական, 7 օրը՝ մարզումներ, իսկ 14 օրը՝ մարտական հերթապահություն։ Թվում է, թե վերջապես պարտության խորհրդանիշ հանդիսացող այս իշխանություններին սկսել է հասու դառնալ համատարած ռազմականացման անհրաժեշտությունը, և նրանք սկսել են քայլեր ձեռնարկել այս կարևոր ուղղությամբ։

Սակայն երբ սկսում ես ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնությունը, հասկանում ես, որ սա նույն այդ ռազնականացումը այլասերելու և վարկաբեկելու ուղիղ ճանապարհ է, և ահա թե ինչու՝

ա) կախված թե որն է համարվում զինապարտության վերին տարիքը (45 թե 55 տարեկանը), Հայաստանում ներկայումս զինապարտ է մոտ 400 000 – 600 000 քաղաքացի։ Եթե բոլոր այս քաղաքացիները տարին մեկ պետք է անցնեն 25-օրյա հավաքներ, ապա միաժամանակ յուրաքանչյուր պահի մարտական հավաքների մեջ է գտնվելու 30,000-40,000 անձ։ Սա հսկայական թիվ է, համադրելի գործող բանակի շարքային կազմի ընդհանուր թվաքանակի հետ, և բացարձակ անկառավարելի այն պայմաններում, երբ նույնիսկ գործող զորամասերում չեն հերիքում ոչ շենքային պայմանները, ոչ սպաները, ոչ ժամանակակից հանդերձանքը և սպառազինությունը։ Թե ինչպես է Պաշտպանության նախարարությունը կառավարելու այդ վիթխարի հոսքը, ոչ ոք պատկերացում չունի, ակնհայտորեն մարդկանց մեծ մասը որևէ օգտակար ֆունկցիա այդ պայմաններում չի կարողանալու կատարել, փոխարենը նրանք կտրվելու են իրենց բնականոն կյանքից, ենթարկվելու անհամաչափ ռիսկերի, և հիասթափությամբ և խորապես դժգոհ վերադառնան այդ հավաքներից։

բ) մարդկանց այդպիսի մեծ բազմության անիմաստ շեղումը իրենց բնականոն գործունեությունից ունենալու նաև լուրջ տնտեսական հետևանքներ։ Հայաստանում մոտավորապես 1,2 միլիոն մարդ է ներգրավված տնտեսական ակտիվության մեջ։ Փաստացի, նրանց մոտ 3%-ը յուրաքանչյուր պահի շեղված է լինելու իրենց աշխատանքից, առանց համարժեք օգուտ տալու երկրի պաշտպանությանը։ Սա ոչ միայն հսկայական տնտեսական վնասների կբերի, այլև կհանգեցնի տնտեսական բազմաթիվ շղթաների խաթարման, քանի որ այդ թվակազմից շատերը անհատ տնտեսավարողներ են, և նրանց անհատական գործունեության կասեցումը կարող է հանգեցնել իրենց ողջ գործի խափանման, համատարած սննկացումների՝ առանց համարժեք օգուտի երկրի պաշտպանությանը։

գ) Եթե մեր երկրի քաղաքացիներին ամեն տարի մեկ շաբաթով ներգարվվեին ուսումնա-մարտական հավաքների մեջ, մարտունակության որոշակի մակարդակը պահելու նպատակով, դա կարելի էր հասկանալ և նույնիսկ ողջունել։ Բայց ենթադրել, որ ցանկացած արական սեռի քաղաքացի կարող է մեկ շաբաթվա  պատրաստությունից հետո գնալ մարտական հերթապահության, բացարձակ անիրատեսական է, քանի որ նրանցից շատերը խաղաղ պայմաններում տարրական ֆիզիկական պատրաստություն չունեն, զենքի հետ նորմալ վարվել չգիտեն, և մարտական հերթապահության գնալուց, ավելի շատ վտանգելու են իրենց և իրենց ծառայակիցների կյանքը, քան որևէ օգուտ տան երկրի պաշտպանությանը։ Մեր բանակի նորակոչիկները մոտ 20 շաբաթ մարտական պատրաստություն են անցնում, և միայն դրանից հետո են մեկնում մարտական ծառայության, և ըստ փորձի, միջինում միայն մեկ տարի ծառայելուց հետո է, որ սկսում են արդյունավետ կատարել իրենց մարտական պարտականությունները։ Պատկերացնել, որ նրանցից շատ ավելի տարեց համաքաղաքաղացիները, համատարած կարող են մեկ շաբաթվա պատրաստությունից հետո արդյունավետ մարտական հերթապահություն իրականացնել, պարզապես աբսուրդի ժանրից է, և իրականում հանգեցնելու է ողբերգական արդյունքների։

դ) այսպիսի մասսայական գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև մասսայական կոռուպցիոն ռիսկերի։ Բազմաթիվ համաքաղաքացիներ փորձելու են տարբեր պատրվակներով ազատվել ծառայությունից, նույնիսկ հեռանալ երկրից, հայտնվելու են տարբեր պաշտոնյաներ և միջնորդներ, որոնք սկսելու են իրենց ծառայությունները առաջարկել, և սա բերելու է ամբողջ ոլորտի կրիմինալիզացիայի, հսկայական չարաշահումների, գործող իշխանությունների կողմից կամայական գործելակերպի, և այլ ցավալի հետևանքների։
ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՔՊ-ական նախարար Պապիկյանի ղեկավարությամբ, արդեն աչքի է ընկել մի շարք աբսուրդային նախաձեռնություններով, դրանից նախորդը 24 մլն դրամով ժամկետային զինծառայողներին ծառայությունից ազատելու տխրահռչակ նախագիծն էր։ Թեև այս նոր նախագիծը ուղիղ հակառակ գաղափարական ուղղվածություն ունի, այն նույնպես միայն վնաս է տալու, քանի որ բացարձակ կտրված է իրականությունից։

Հայաստանին իսկապես պետք է ռազմականացում, այն անխուսափելի է, բայց այն պետք է արվի խելամիտ, հաշվարկված գործողություններով, որոնք հիմնվում են ռազմական գործի խորը իմացության և լավագույն միջազգային կառավարչական փորձի վրա։ Երկուսն էլ արմատապես բացակայում են գործող իշխանությունների մոտ, որոնք շարունակում են իրենց արկածախնդիր նախաձեռնություններով նորանոր աղետներ բերել մեր երկրի և ժողովրդի գլխին։ Անկեղծ հույս ունեմ, որ ինչպես 24 մլն դրամով ազատվելու տխրահռչակ նախագիծը, այնպես էլ ողջ արական բնակչությանը համատարած սպանդանոց քշելու այս նոր նախագիծը կտապալվի, և մենք իմիտացիայի փոխարեն ի վերջո կունենանք իրական նախաձեռնություններ, որոնք կնպաստեն մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը»։

Նախորդ գրառումը

Սաբոտաժ Նիկոլի կողմից, որպեսզի Պրահայում առաջ տան ԵՄ մոնիտորինգային առաքելութայն հարցը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատել. Ալիև

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը տրամադրված է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատել. Ալիև

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական