Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հաղարծին վանական համալիրը Ադրբեջանական կեղծարարության թիրախում

29/01/2024
- Հրապարակախոսություն

«Հայքի մշակույթի Օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովը գրում է.

Ադրբեջան արհեստածին կազմավորումը շարունակում է պետական մակարդակով տարածքային հավակնությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օրեցօր խորացնելով զավթողական քաղաքկանությունը:

Տաթևի վանական համալիրից, Էջմիածնի Մայր տաճարից, Հառիճավանքից հետո ադրբեջանական կեղծարարության թիրախում հայտնվեց Հաղարծին վանական համալիրը: Հաղարծին վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18կմ հյուսիս՝ Հաղարծին գյուղում:

Հաղարծինի ուսումնակրթական կենտրոնը մատենագրության մեջ հիշատակվում է XIII դարից և կարճ ժամանակահատվածում վերածվում մշակութային հայտնի օջախի։ Կենտրոնի վերելքն առավելապես կապված է Խաչատուր Տարոնացու բազմաբեղուն գործունեության հետ։

Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը: Դրանցից ամենահինը` Ս.Գրիգոր եկեղեցին է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է։ Արևմուտքից կից է 4 սյուներով մեծ գավիթը, որը XIIդ. վերջին կառուցել է Իվանե Զաքարյանը։

Գավթի անկյունային միահարթ առաստաղների բարձրաքանդակներին (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ և այլն, նաև՝ փոքրիկ արձանագրություններ) բնորոշ է XIIIդ. հայկական քանդակի յուրատիպությունը: Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ: Եկեղեցուն հյուսիսից կից է թաղակապ մատուռը, իսկ արևելյան մասում կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Ս.Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244թ.)/ https://hushardzan.am/archives/11727/ :

Ադրբեջանական պետական քարոզչամեքենան ոչ միայն խեղաթյուրում է նշանավոր այս վանական համալիրի պատմությունը, այլ նաև որպես «ադրբեջանական պատմական բնակավայրեր» է ներկայացնում Դիլիջան քաղաքն ու Հաղարծին գյուղը: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ադրբեջանը չունի ո’չ պատմություն, ո՛չ մշակույթ, այլ յուրացնում է տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը, որոնք ստեղծվել են հազարամյակներ շարունակ:

Այն, որ Ադրբեջանում ամեն իչ կեղծ և արհեստական է դիպուկ կերպով նշված է գեներալ-լեյտենանտ Դենիկինինի աշխատությունում. «Ադրբեջանական Հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իսկական»` սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր Լեզգիական Զաքաթալան, Բաքվի և Ելիզավետպոլի հայ-թաթարական նահանգները և ռուսական Մուղանը՝ միավորված թուրքական քաղաքականությամբ` որպես պանթյուրքիզմի հենակետ Կովկասում:

Արհեստական պետականություն, քանի որ այս հողերը, որոնք ընկած էին ժողովուրդների մեծ գաղթի ճանապարհին և ենթարկվում էին իրար հաջորդող նվաճողների տարբեր մշակույթների ազդեցությանը, միշտ բնակեցված էին ցրված փոքրաթիվ ցեղերով, որոնք թշնամանում էին միմյանց դեմ և դեռ պահպանում էին քոչվորական կյանքի առանձնահատկությունները: Ի վերջո, արհեստականորեն պահպանվում էր նաև ադրբեջանական կառավարությունը. սկզբում՝ Նուրի փաշայի կամքով, հետո՝ գեներալ Թոմսոնի, իսկ հետագայում՝ պարզապես իներցիայով» (Աղբյուր՝ գեներալ Ա. Ի. Դենիկին, «Էսսեներ ռուսական խռովության մասին», հատոր 4, Ռուսաստանի հարավի զինված ուժեր, հրատարակչություն «Սլովո», Բեռլին, 1925, էջ 164)»:

Վերջերս ադրբեջանական տիկտոկյան ալիքները հրապարակեցին տեսանյութեր, որոնցում Հաղարծին վանական համալիրը ներկայացվում է որպես աղվանական:
Այս և բազմաթիվ այլ փաստերն ակնհայտորեն ցույց են տալիս Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դիմագիծը, որն իրականացվում է պետական մակարդակով:

Հայքի մշակույթի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
********************************************************
Artificial entity Azerbaijan continues its territorial claims to the Republic of Armenia at the state level, deepening its invasive policy day by day. After Tatev Monastery Complex, Echmiadzin Cathedral and Arichavank, Haghartsin Monastery Complex became the target of Azerbaijani falsification.
The Haghartsin monastic complex is located 18 km north of the city of Dilijan, Tavush region, in the village of Haghartsin.

The educational center of Haghartsin has been mentioned in the bibliography since the XIII century and in a short time it turned into a famous cultural center. The flourishing of the center is mainly connected with the fruitful activity of Khachatur Taronatsi.

The originality of the monastery complex is ensured by three churches built in different historical periods, two narthexes (one destroyed) and a refectory. The oldest of them is the church of St. Gregory (about X century), which is a cross-shaped-dome construction. A large vestibule with 4 columns adjoins to the west, which was built by Ivane Zakaryan at the end of the XIII century. The bas-reliefs on the angular single-pitched ceilings of the vestibule (images of people, rosettes, a bird, an angel, etc., as well as small inscriptions) are characteristic of the Armenian sculpture of the XIII century. The remains of tombstones are preserved near the southern wall of the vestibule. The vaulted chapel adjoins the Church from the north, and the domed church of St. Stephen, built of bluish basalt with exquisite details, rises in the eastern part of the church (1244)/ https://hushardzan.am/archives/11727/ :

The Azerbaijani state propaganda machine not only distorts the history of this famous monastery complex, but also presents the town of Dilijan and the village of Haghartsin as “historical Azerbaijani settlements”. All this once again proves that Azerbaijan has neither history nor culture, but appropriates the history and culture of the indigenous peoples of the region, which were created over thousands of years.

The fact that everything in Azerbaijan is fake and artificial is aptly noted in the work of Lieutenant General Denikin. “Everything in the Republic of Azerbaijan was artificial, “fake”, starting with the name taken from one of the provinces of Persia. An artificial territory including the Lezghin Zakatala, the Armenian-Tatar provinces of Baku and Elizavetpol, and the Russian Mugan, united by Turkish policy as a stronghold of pan-Turkism in the Caucasus. Artificial statehood, since these lands, which lay on the path of the great migration of peoples and were influenced by the different cultures of successive conquerors, were always inhabited by scattered small tribes that feuded with each other while retaining features of nomadic life.

In the end, the Azerbaijani government was artificially supported. first at the will of Nuri Pasha, then General Thomson, and later simply by inertia” (source: General A. I. Denikin, “Sketches of the Russian Rebellion”, Volume 4, Armed Forces of Southern Russia, Slovo Publishing House, Berlin, 1925, p. 164)”
Recently, Azerbaijani TikTok channels published videos in which the Haghartsin monastery complex is presented as Albanian ….

These and many other facts clearly demonstrate the features of Azerbaijan’s anti-Armenian policy conducted at the state level.

Ombudsman of Culture of Hayk Hovik Avanesov

Նախորդ գրառումը

Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և Հանրապետական մաղթանք` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում

Հաջորդ գրառումը

Կ.Պոլսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հրաձագության կասկածյալները ձերբակալվել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Կ.Պոլսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հրաձագության կասկածյալները ձերբակալվել են

Լրահոս

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

16/07/2026

Դատախազությունը պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան...

Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան

16/07/2026

Երեկ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ ստանձնեցինք քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի պաշտպանությունը և երեկոյան ուղևորվեցինք «Աբովյան» ՔԿՀ տեսակցելու նրան։ Տրամադրությունը լավ էր,...

Վաստակի փառաբանություն. Հայ նշանավոր կարդիովիրաբույժը՝ պետական բարձրագույն պարգևի արժանացած

16/07/2026

Ժամանակակից բժշկության պատմության մեջ կան անուններ, որոնք ոչ միայն խորհրդանշում են գիտական առաջընթացը, այլև մարմնավորում են մարդասիրության ու գիտելիքի անքակտելի...

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական