Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարևոր հանդիպում՝ հրատապ օրակարգով. առաջարկում է Հայկ Դեմոյանը

28/01/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես առաջարկում եմ փետրվարի սկզբներին հանդիպում կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ` մի քանի խիստ կարևոր հարցեր քննարկելու օրակարգով: Հանդիպման համար առաջարկում եմ ստեղծել ժամանակավոր հանձնախումբ` հետևյալ կազմով.

• Բագրատ արք. Գալստանյան – Գերագույն հոգևոր խորհրդի անդամ

• Արա Պապյան – Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ

• Տիգրան Խզմալյան – Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ

• Գեղամ Մանուկյան ԱԺ պատգամավոր, ՀՅԴ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

• Աշոտ Մելքոնյան, պատմաբան, Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ

• Ռուբեն Սաֆրաստյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ

• Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ

• Աննա Գրիգորյան, Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր

• Արման Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, 2016-2022 թթ.

• Հայկ Դեմոյան, պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, 2006-2017 թթ.

ՕՐԱԿԱՐԳ

1. Գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու փորձերը, դրանք կանխարգելելու և քրեական պատժի ենթարկելու իրավաչափության հարցը:

2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու դեպքով 2007 թ. հարուցված քրեական գործի վերաբացման հնարավորության քննարկում և ծանոթացում գողություն կատարելու մեջ կասկածվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի քրգործի շրջանակում տված ցուցմունքներին:

3. 2017- 2018 թթ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ավազակային երկու ներխուժումների արդյունքում հաստատությանը նյութական վնաս հասցնելու դրվագների ներկայացում` այդ թվում չհրապարակված տեսանյութերի տեսքով: 2021 թ. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի արգելափակման և դատաքննության փուլ չտեղափոխելու հանգամանքների պարզաբանում:

4. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացված փողերի լվացման, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման, կարևոր ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերի ներկայացում:

5. 2018-2024 թթ. ընթացքում գործող իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության թանգարանում իրականացված մի շարք կոռուպցիոն գործողությունների, ադրբեջանական հակահայ ռասիստական քարոզչությանը նպաստող դրվագների ներկայացում և դրանք պատժելու հնարավորության քննարկում:

Ինչպես տեսնում եք, բոլոր ներկայացված հարցերը խիստ կարևոր են մեր երկրի անվտանգության տեսանկյունից և դրանք բացարձակ կապ չունեն որևէ անձի շահերի ու նպատակների իրագործման հետ:

Այս հրավերը բաց հրավեր է և չի կարող դիտվել որպես պարտավորություն կամ պարտադրանք: Ուստի այս ձևաչափից ու դրա օրակարգից հրաժարվելու հիմնավորումները միմիայն ողջունելի կլինեն: Լրագրողներին խնդրում եմ այս հրավերը հասցնել ցանկում հիշատակված անձանց:

Հայկ Դեմոյան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերջակետը կդնենք շուտով. այն, ինչ առաջիկայում է լինելու, շատերդ տեղյակ եք. Բագրատ Սրբազան

Հաջորդ գրառումը

ՀՀ զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ զինված ուժերի առաջ Կառավարությունը, հանրությունը, պետությունը պետք է դնի միայն ու միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների պաշտպանության և անվտանգության խնդիր. Փաշինյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025

Մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Հանդիպումը տեղի է ունենում Անկարայում։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը...

ԿարդալDetails

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025

Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Նարեկ Զեյնալյանի մասին

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական