Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խստորեն դատապարտում ենք կառավարող քաղաքական կուսակցության կողմից պետական անկախ մարմիններում կուսակցական անդամների ընտրությունը․ քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունը

03/11/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ խիստ մտահոգությունն են հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ` ստորև․

«Մենք` քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության անկախ պետական մարմինների հանրային պաշտոններում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից իր անդամներին և իր հետ կապված ու ակտիվ քաղաքականությամբ զբաղվող անձանց պետական անկախ մարմինների պաշտոններում առաջադրելու և ընտրելու վերաբերյալ:

Մասնավորապես, վերջին շրջանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել և ընտրել է նույն կուսակցության վարչության անդամ (մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսը), պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել և ընտրել է նույն կուսակցության անդամ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում կառավարող կուսակցության կողմից ընտրվել է այդ քաղաքական թիմի կազմում քաղաքական ակտիվ գործունեություն իրականացնող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը: Այս բոլոր թեկնածուների ընտրությունը հնարավոր է դարձել բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միաձայն քվեարկության արդյունքում, իսկ Վահագն Հովակիմյանի պարագայում՝ նաև հենց սեփական քվեի շնորհիվ՝ շահերի ակնհայտ բախման պայմաններում: Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններում կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա: Ավելին, տվյալ մարմինների առաքելությունն է հակակշռել և փոխզսպել գործադիրին և կառավարող քաղաքական ուժին: Մինչդեռ, այս գործառույթի պատշաճ իրականացումը լուրջ կասկածի տակ է դրվում անկախ մարմիններում ներկայացված կուսակցական անցյալով անձանց շրջանում շահերի բախման պատճառով: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից: Այն նաև հանդիսանում է կոռուպցիայի՝ քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը, հատկապես՝ անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցության հաստատելու միտում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ պարզաբանում է Արցախի դատախազությունը

Հաջորդ գրառումը

ՀՀ Կառավարության նիստը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հաջորդ գրառումը

ՀՀ Կառավարության նիստը՝ ուղիղ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական