Ենթադրություն անելը լավ բան չէ, բայց ես կարծում եմ, որ շարժումը լավ թափ է առել, բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում, այո, նրանք կհասնեն հաջողության. Դատարանի բակում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում են ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր ապագայով, ցանկացած մարդու, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն:
Սերժ Սարգսյանին հարցրել են նաև սահմանազատման գործընթացի մասին։
«Մենք կողմ ենք, որ սահմանազատումը և սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ։ Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որոնցով այսօր այդ գործընթացն իրականացվում է»,- պատասխանել է նա։
Նրա կարծիքով՝ Հայաստանում պետք է իշխանափոխություն անել, այլ կերպ հնարավոր չէ, Փաշինյանը Ալիևի հետ տետատետ է բանակցում, այդ պատճառով էլ իրավիճակն այսպիսին է։
Դիտարկմանը, թե սկզբունքն այն է, որ Հայաստանի տարածքը նախկին Խորհրդային Հայաստանի տարածքն է, Սարգսյանը հակադարձեց, որ այդպիսի սկզբունք չի եղել. «Այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն։ Իսկ Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988թ․՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով»։