Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Խախտելով կառավարության ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական նախաձեռնությամբ միացել է Մինսկի խմբի լուծարման գործընթացին

Քաղաքացիական պայմանագիրը խախտվել է։

ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում կարմիր թելով անցնում է՝

🔺ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությունը,

🔺Մինսկի խմբի գործունեության ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ։

🛑Խախտելով կառավարության ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական նախաձեռնությամբ միացել է Մինսկի խմբի լուծարման գործընթացին։

Սա «Քաղաքացիական պայմանագրի» մի շարք առանցքային խոստումներից է, որն ամրագրվել էր կառավարության ծրագրում ու ԽԱԽՏՎԵԼ է։

Իշխող ուժը դրժում է իր իշխանության գալու համար տրված խոստումները։

Իսկ կառավարության ծրագիրը թղթի կտոր չէ, այն առանցքային փաստաթուղթ է, ու պատահական չէ, որ սահմանադիրը Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն չտալը նախատեսում է որպես Ազգային ժողովի արձակման հիմք։