Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

18-ամյա Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց. նա 2 ամիս կմնա տնային կալանքի տակ

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է.

«Ժամը 21:40-ին՝ երկամսյա բանտային կալանքի ժամկետը լրանալուն պես, ամենաերիտասարդ քաղբանտարկյալ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և փոխադրվեց տուն՝ երկամսյա տնային կալանքը կրելու։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազատութիւն եղբարց մերոց գերելոց»։