Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավ պարելը Մարուքյանին չի ներվի

22/07/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամն Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Կարծես ես, ի վերջո, սեպտեմբերին գնալու եմ խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Խոսքը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ին, որը սահմանում է հատուկ հանձնարարություններով դեսպանի անելիքներն ու պարտականությունները։ Առաջարկելու եմ, որ ներկայումս գործող հոդվածում հավելվի ենթակետ։ Այսօր օրենքը սահմանում է, որ «…Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք»: 

Թերեւս, լրացում առաջարկեմ այս հոդվածում հետեւյալ բովանդակությամբ.

«Հատուկ հանձնարարություններով դեսպանին արգելվում է՝

– իրեն համարել նշանակողի ստրուկն ու ամեն մի ասած հիմարությունը փորձել արդարացնել սոցցանցերում, հարցազրույցներում ու ելույթներում։

– Միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերից դուրս անպոչ գդալի պես ամեն վայրկյան ներքաղաքական հարցերում չընկնել ոտքի տակ՝ շեֆին դուր գալու մոլուցքով։

– Հատուկ հանձնարարությունների դեսպանի ընկերական կամ կուսակցական շրջանակը պարտավորված չէ ամեն մի արտասանած անհոդաբաշխ միտքն արագ տարածել ու առավել անմիտ, հերթական միտքն արտահայտել, անգամ եթե մեծ մասին հատուկ հանձնարարություններով դեսպանը քծնանքով եւ շեֆի բարեգթությամբ տեղավորել է պետական համակարգում աշխատանքի կամ ինչ-որ բան է տվել։

– Հատուկ հանձնարարություններով դեսպանը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ոչ թե՝ թշնամական պետությունների շահերին, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան»։

Ի՞նչ կարծիքին եք։ Անե՞մ այս փոփոխությունները։ Նախկինում այս կետերը տեղ չեն գտել օրենքում, քանի որ չեն պատկերացրել, որ նման կարգավիճակ կարող է ստանալ Էդմոն Մարուքյանը, որը հետեւողականորեն հայտնվում է Փաշինյանին կարծիքով՝ պաշտպանողների ավանգարդում ու, անկախ թեմայից, պարտադիր փորձում է արդարացնել իր շեֆին։ Առիթն այսօրվա նրա գրառումն էր, թեեւ միտքը վաղուց կար, երբ Մարուքյանն ամեն անգամ փաշինյանական զրահաբաճկոն էր դառնում՝ արդարացնելու զիջումները, նահանջները, հակաժողովրդավարական քայլերը, բռնությունները։ Այսօր նա հանկարծ հիշել է, թե Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է պաշտպանել արտասահմանում։ Որեւէ բառ չի ասել, թե ինչու հանկարծ նման միտք մոտը ծնվեց։ Թերեւս չի համարձակվել Հայաստանի Հանրապետության տարածք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայության կարեւորագույն ներկայացուցիչների մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին իշխանության անհեթեթ հիմնավորմանն ուղիղ անդրադառնալ, բայց դե չգրված իր պարտականությունների շրջանակում պարտավորված է եղել հիմարագույն այդ որոշումն արդարացնել։ Նրա արտահայտած մտքերին չեմ անդրադառնա խորքային, քանի որ ժամանակն է ափսոս։

Բայց մարուքյանական այս վարքի մասին կա պարսկական մի պատմություն. հարյուրամյակներ առաջ պարսից գահընկեց եղած շահը վերադառնում է իր գահին ու հրամայում պալատական պարուհիներից միայն մեկին կախաղան հանել։ Այս աղջնակն էլ վերջին հույսով ընդվզում է, թե շահի բացակայությամբ բոլորն էլ պարում էին։ Շահի պատասխանը կարճ էր՝ բայց դու դավադիրների համար լավ էիր պարում։ Այնպես որ, լավ պարելը Մարուքյանին չի ներվի։ (Սա բռնության ու վրեժխնդրության կոչ չի)։

Մարուքյանն արդեն իր մեծագույն պատիժը ստացել է։ Ողջույններ Արցախի մայրաքաղաքի շուկայի արժանապատիվ տիկնանցից…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միքայել Բադալյանն ազատ կարձակվի. դատավորը հրապարակեց որոշումը

Հաջորդ գրառումը

Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինան 10 միլիարդ դոլարի հացահատիկ ունի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական