Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկական գեներալ. Արտուշ Հարությունյան

28/01/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիրավի դժվար ժամանակներ ենք ապրում. ամեն ինչ գլխիվայր շրջված է, հողը մեր ոտքերի տակ երերում, փախչում է: Իսկ կային երջանիկ ժամանակներ, երբ մենք այս (չ)փախչող հողի վրա վստահաբար կանգնած էինք, հպարտանում էինք ամեն տարվա ճիշտ այս օրը՝ հունվարի 28-ին և խիզախումի հայացք նետում մեր ծանր ու հերոսականությամբ կերտված ուղուն: Հիմա որքան էլ փորձենք ժխտել՝ մեր գլխիկոր կեցվածքը չենք թաքցնի. ինչևէ: Ազնվության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ բանակը մեզ համար երբեմն սկսվում և ավարտվում էր հունվարի 28-ով: Եվ ինչո՞ւ… Հաղթանակի ու բանակի հիմքում զինվորն է ու գեներալը՝ զինվորից դեպի գեներալը: Մեր զինվորները մշտապես փայլել են իրենց արիությամբ: Հիմա էլ ու միշտ էլ կփայլեն, երբ թիկունքում կանգնած կլինի իսկական գեներալ՝ վստահության էտալոն, որովհետև հրամանատարի ուսերին է հաղթահարվող լաբիրինթի ելքի փնտրտուքը, նրա հրամանն է դեպի հաղթանակ տանող շեփորի ձայնը, որից որոտում ու մարտի են բռնվում զինվորները: Իսկական, բառի տարողունակ իմաստով, գեներալներից է Արտուշ Հարությունյանը: Այն գեներալը, որ և՛ որոտացել է մարտական շեփորից իբրև զինվոր, և՛ պատերազմական թանձր մշուշում գտել լաբիրինթի ելքն իբրև պատասխանատու հրամանատար: Շատերը գիտեն, բայցև շատերը չգիտեն, քանզի նրա անունը որոնելիս երբեք չես հանդիպի դղյակների, կոռուպցիոն գործարքների, ընտրությունների և այլ անպատիվ, ստորություն հարուցող երևույթների հետ. գեներալ Հարությունյանը ասֆալտի գեներալ չէ, նա պատիվ ունի՝ դաժան օրերում կերտած պատիվ և հաղթանակներ: Զինվորական բարդ և մարտական ճանապարհ է անցել: Նրա հրամանատարությամբ զորքը փայլուն և, թերևս, ամենագրագետ մարտն է վարել աֆղանական պատերազմի ամենաթեժ ու կարևորագույն շրջաններում՝ տալով ամենաքիչ կորուստները տվյալ պատերազմի պատմության ընթացքում: Իր հրամանատարական, ճշտապահ ուղղորդող կարողության մասին են վկայում իր գլխագնի մասին շշուկները, որ թշնամին սահմանել էր:

Նա մտել էր թշնամիների վախվորած շշուկների մեջ ու պտտվում էր նրանց երևակայություններում որպես սարսափ: Երբ Հայոց օրհասական պահին գնաց Արցախ՝ ուսերին վերցնելով հայրենիքի խորտակումից դեպի լույսը տանող կածանի բարդ ընթացքը, այդ ուսերին արդեն գեներալի շողշողացող աստղերն էին փայլփլում, իսկ թիկունքում հզոր մարտական ուղին էր, իբրև վառ ապագայի գրավական: Ռազմական գիտելիքի և հարուստ փորձի շնորհիվ միացավ ամենանվիրական գործին՝ բանակի կազմավորմանը: Դրան զուգահեռ Գեներալը մարտեր էր վարում գրեթե բոլոր ուղղություններում: Չնայած այս ամենին, նա մնաց սովետական բանակից ժառանգած գներալ-մայոր կոչումով, ինչը չես կարող ասել որոշ գներալների մասին, որոնց կոչումները աճում էին երկրաչափական պրոգրեսիայով, և որոնք հենց ի՛ր ձեռքի տակ էին աճել ու հանրայնացել: Խորհրդային տարիներին չէր բարձրանում կոչումը իր հայկականության համար, իսկ ինչու՞ չբարձրացավ նորանկախ Հայաստանում, չարժեվորվեց ու «չգովազդվեց» իր սխրանքներով լի ուղին, որ երազանքի մի օրինակ է ամեն սպայացողի աչքերին. բարդ հարց է…

Այ հիմա է փակագծերը բացելու ժամանակը, ամենաիսկական ժամանակը: Պատասխանը մեկն է՝ նվիրյալները, հերոսները պետք են գալիս պատերազմի ժամանակ: Հաղթական պատերազմից հետո ամենամեծ աստղերը հայտնվում են ամենակեղծ հերոսների ուսերին: Ամեն գողություն կարելի է ներել, բացի հաղթանակի զավթումից: Մենք ահա այստեղ ենք պարտվել. մենք մեզ ենք պարտվել: Մեր հաղթանակը թեև մշուշոտ, բայց երևում է: Մնում է՝ ձեռք բերենք իմաստնացման մի «կապիտալ» և անթաքույց հիանանք, պատմենք, խոսենք ու գրենք ամենաիրական հերոսների մասին:

Շնորհավո՛ր տոնդ հայ զինվոր, հայո՛ց բանակ: Խոնարհում և փառք ողջ և ընկած հերոսներին, և թող ձեզնից գողացված հաղթանակը Ձեզ վերադառնա:

ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին»․ նոր գիրք, նոր փաստեր

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանը ապաքինվում է կորոնավիրուսից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանը ապաքինվում է կորոնավիրուսից

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական