Երեքշաբթի, Ապրիլի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմենպրեսը հայտնում է, թե Եվրամիությունը 500 միլիոն կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար: Այդպես ենք կարդում: Հղում է արվում Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ եվրահանձնակատար Մարթա Կոսի խոսքերին: Կոսը եվրահանձնակատարն է հարեւանության եւ ընդլայնման հարցերով:

Հնչում է բավականին տպավորիչ՝ ԵՄ-ն 500 միլիոն կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգության ու դիվերսիֆիկացիայի համար: Իհարկե Շարլ Միշելի 2,5 միլիարդ եվրոն չէ, որի քաղաքական գինը փաստորեն Արցախն էր՝ նրա բրյուսելյան գործընթացով, բայց 500 միլիոն եվրոն էլ տպավորիչ թիվ է, առավել եւս Հայաստանի տնտեսության համար:

Հետո կարդում ենք՝ «Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք», մանրամասնել է Կոսը։

Նախ, հարց է առաջանում, ինչու՞ է Հայաստանի էներգահամակարգին վերաբերող թուղթը ստորագրվել Տաշքենդում: Տաշքենդում ի՞նչ է եղել: Թե այն 500 միլիոնը, որի մասին խոսում է եվրահանձնակատարը, գործնականում չի վերաբերում միայն Հայաստանին, այլ ներդրվելու է Եվրամիության ավելի լայն պլանների շրջանակում՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Թուրքիա, որից պարզապես կարող է բաժին հասնել նաեւ Հայաստանին: Պարզապես, քարոզչական տեսանկյունից շահեկան է ներկայացնել այնպես, որ 500 միլիոնը նախատեսված է հենց Հայաստանի համար:

Միեւնույն ժամանակ, հարկ է նկատել, որ Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրացանցերի միացման ծրագիրը մեղմ ասած բոլորովին նոր չէ: Օրինակ, 2014 թվականին Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի, գերմանական KFW բանկի էներգետիկայի դեպարտամենտի տնօրենի եւ Հայաստանի էլցանցերի տնօրենի մասնակցությամբ ստորագրվել է համաձայնագիր, որով գերմանական բանկը Հայաստանին 85,5 միլիոն եվրո վարկ է տրամադրել Հայաստանի եւ Վրաստանի էներգետիկկ ցանցերը միացնելու ծրագրի համար:

Առավել հետաքրքիրն իհարկե Թուրքիայի պատմությունն է: Եվրահանձնակատարը սա համարում է Հայաստանի էներգետիկ անվտանգություն եւ դիվերսիֆիկացում:

Իսկ ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ: Որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ: Իհարկե պարզ է, Թուրքիան ԵՄ շահերի ծիրում է, իսկ Իրանը՝ պատժամիջոցների:

Դա, իհարկե, ԵՄ գործն է: Բայց Հայաստանի էներգետիկ անվտանգությունը շատ ավելի ընդունելի տարերակ կարող է ունենալ Իրանի ուղղությամբ զարգացնելու պարագայում, քան Թուրքիայի:

Երկրորդ, Հայաստանը էներգաարտադրող երկիր է, ունի արտադրող հզորություններ, ատոմակայան, նաեւ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, թե «երկու ատոմակայանի հզորության չափ» արեւային կայաններ են կառուցել: Հայաստանն ունի հզոր ջերմակայաններ:

Թուրքիայի հետ ցանցերը միացնելը անվտանգության ի՞նչ հարց է լուծում, բացի այն, որ Թոււրքիային, փաստորեն, տալիս է Հայաստանի էներգետիկ համակարգին միջամտության ավելի մեծ հնարավորություն:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Եվրոպան հանկարծ ցանկանա մեզ հետ կռվել և պատերազմ սկսի, մենք պատրաստ ենք հենց հիմա. Պուտին

Հաջորդ գրառումը

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հրապարակախոսություն

Որպես Անկախ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դիմում եմ բոլոր նրանց, ովքեր մեզ թշնամի են համարում. ԴՈՒՔ ՁԱԽՈՂԵԼ ԵՔ, ԵՍ ՈՂՋ ԵՄ. Հայկ Մամիջանյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին...

ԿարդալDetails
Նորություններ

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

28/04/2026

Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի...

ԿարդալDetails
Նորություններ

Աննա Հակոբյանը նվաստացած է զգում, երբ իրեն համարում են «նոր Հայաստանի Սաշիկ»

27/04/2026

Աննա Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ նվաստացած է զգում, երբ իրեն համարում են «նոր Հայաստանի Սաշիկ»։ Նման հայտարարություն նա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական