Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմ մշակած ծրագրով այս 5 տարիների ընթացքում բնակարան էր ստանալու 5.000 սպայական ընտանիք. ո՞ւր են այդ բնակարանները

26/10/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի իրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը մեկ մեղադրանքում. «Պաշտպանության նախարարը չարամտորեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջնահերթ բնակարաններ է հատկացրել առնվազն 5 տարի առաջնագծում ծառայած զինվորականներին». ֆեյսբուքյան էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ նախաձեռնված հեռակա քրեական վարույթին։

«Մամուլը զբաղեցնելու և հանրության համար նոր զվարճանք բեմադրելու համար դատախազությունը իմ դեմ «նոր քրեական վարույթ» սկսելու մասին ամպագորգոռ հայտարարություն է տարածել: Իրականում, խոսքը վերաբերում է այն նույն գործին, որ Հայաստանի բոլոր քննչական ատյաններով կարում էին դեռ 2019թ-ից:

Գործը նույնն է. հայ քննիչն ու դատախազը Հայաստանի պաշտպանության նախկին նախարարին մեղադրում են առ այն, որ ՊՆ բնակելի շենքից բնակարաններն առաջնահերթ հատկացվել են առնվազն հինգ տարի առաջնագծում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողներին: Նրանք պնդում են, որ ես դա արել եմ «խմբային շահերից ելնելով», չարամիտ դիտավորությամբ:

Նորությունն էլ հետևյալն է. գործով բացի ինձանից անցնող բոլոր «մեղադրյալների» մասով վարույթը կարճվել է: ՊՆ հանձնաժողովի անդամներին որպես մեղադրյալ ներգրավելուց և դատվելու սպառնալիքով նրանցից քննիչների թյուր պատկերացմամբ «հարմար» վկայություններ կորզելուց հետո, նրանց հանդեպ քրեական հետապնդումը դադարեցրել են: Ըստ համաներման մասին 2018թ. օրենքի նրանց հանդեպ վարույթի հարուցումն ի սկզբանե պետք է մերժվեր: Բայց արի ու տես, որ 2018-ին ընդունված համաներումը կիրառվում է միայն իմ դեմ «մեղադրական» փաթեթն ամփոփելուց հետո:

Կհիշեք, որ երբ այս կրկեսը մեզ լավ հայտնի պատճառներով նոր թափ ստացավ 2023-ի փետրվարին, ես հորդորեցի հրապարակել իմ «հանցավորության» հետևանքով բնակարան ստացած և մեղադրական կողմի կարծիքով օրենքի խախտմամբ բնակարան չստացած անձանց ցանկը: Իհարկե դա չարվեց: Բայց արի ու տես, որ մի փոքր ուսումանսիրելով հարցը քննչական մարմինն հանգել է այն եզրահանգման, որ իրոք այն տասներկու տուժողները, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել էր վարույթն, իրականում բնակարան ստանալու իրավունք չունեին, և նրանց իրավունքները չեն խախտվել: Նրանց զրկել են «տուժողի» կարգավիճակից:

Նորայր Նորիկյանի վստահորդներն օգտագործվեցին նեղ շահադիտական խմբային նպատակներով և դուրս նետվեցին (տե՛ս քննչական մարմնի որոշումից համապատասխան հատվածը): Ցավում եմ « նախկին տուժողների» համար, քանի որ վստահ եմ, որ նրանց մեջ է՛լ կան ազնիվ մարդիկ: Բայց, կարծում եմ, մի փոքր մտածելու պարագայում, իրենք պետք է հասկանային, որ իրենք ընդամենը միջոց են:

Իհարկե, առանց խախտված իրավունքի գործ չի լինում, և սուրբ վայրը պարապ չթողնելու համար քննիչները հավաքագրել են 30 նոր «տուժող», ում, ըստ մեղադրանքի, այդ բնակարանները պետք է հասնեին, բայց չեն հասել: Ես չեմ ճանաչում ո՛չ այս նոր «տուժողներին», ո՛չ հներին, ո՛չ էլ բնակարան ստացած զինծառայողների բացարձակ մեծամասնությանը: Փոխարենը կարող եմ ասել միայն, որ բնակարաններ չեն ստացել ցուցակում երկար տարիներ ընդգրկված և մարտական գործողությունների մասնակից իմ բավական մոտիկ ազգականը, իմ ընդունարանում հերթապահություն իրականցնող շատ օրինակելի համհարզ-սպան, և շատ ուրիշներ: Միակ պատճառը, որ ես այդքան վստահ խնդրում էի հրապարակել ցուցկներն այն էր, որ ես համոզված էի և համոզված եմ, որ այդ որոշումների կայացման մեջ չկար շահագրգռվածության որևէ նշույլ, կոռուպցիոն որևէ հատկանիշ: Կար միայն այդ պահի նեղ հնարավորություններն առա՛վել վաստակաշատ զինծառայողներին ընձեռելու մղում:

Այսիպիսով, իմ խնդրանքի առաջին մասը բավարարվել է: Բնակարան չստացածների ցանկը հրապարակվել է և քննչական մարմնի կողմից էլ հաստատվել, որ նրանց իրավունքները չեն խախտվել: Մնում է ուժ գտնել և հրապարակել բնակարան ստացածների ցանկը` նշելով նրանց վաստակը Զինված ուժերի համար: Դրա օրն էլ կգա:

Միայն մի հարց. 2018-23 թթ հեչ բնակարան չի՞ կառուցվել ՊՆ-ի համար: Ինչպե՞ս է ստացվում, որ այս 30 տուժողները, ում ՊՆ-ն, ըստ մեղադրական կողմի պետք է բնակարանով ապահովեր դեռ 2018-ին մինչ օրս բնակարանավորված չեն: Անհասկանալի է: Իմ մշակած ծրագրով այս հինգ տարիների ընթացքում բնակարան էին ստանալու 5,000 սպայական ընտանիք: Ո՞ւր են այդ բնակարանները: Իմ շատ սիրելի՛ զինծառայողներ, ովքեր հիմա նոր տուժող են կարգվել, ցավով զգուշացնում եմ, որ ձեզ է՛լ ընդամենն օգտագործում են իրենց քաղաքական հակառակորդների դեմ պայքարում: Եթե ձեր մասին մեկ գրամ մտածեին, դուք արդեն ձեր նոր տներում կբնակվեիք», – գրել է նա։

Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից քաղաքական հարցերի լուծումից հետո. փոխնախարար

Հաջորդ գրառումը

«Խաղաղության խաչմերուկ» կոչված կուտը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված ապօրինությունները դուրս են գալիս նոր հարթություն. ՀԱԿ-ի հայտարարությունը

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025
Հաջորդ գրառումը

«Խաղաղության խաչմերուկ» կոչված կուտը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական