Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժամ​անակն է դատի տալ Թուրքիային. Ցեղասպանության հետագա ճանաչման կարիք չկա. Հարութ Սասունյան

28/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից ի վեր հայերն անդադար պայքարել են աշխարհին տեղեկացնելու Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1.5 միլիոն հայերի համակարգված ոչնչացման մասին։

Արդյունքում, ավելի քան 30 երկրներ, մի շարք միջազգային կազմակերպություններ և առաջատար ցեղասպանագետներ ճանաչել են Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Այս բոլոր ճանաչումներից հետո Հայոց ցեղասպանությունը դարձել է ընդունված իրողություն՝ ուղղակի նախատինք Թուրքիայի ժխտողական քարոզչությանը: Ցավոք, մի քանի կարևոր երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը և Իսրայելը, դեռևս չեն ճանաչել այն, ոչ թե անտեղյակության, այլ քաղաքական նպատակահարմարության և Թուրքիային հանգստացնելու ցանկության պատճառով: Այսպիսով, ճանաչման հետապնդման դարաշրջանը պետք է համարել ավարտված:

Խնդիրն այն է, որ տասնամյակներ շարունակ Ցեղասպանության ճանաչման արշավներից հետո հայերն ու այլազգիները, այդ թվում՝ թուրք պաշտոնյաները, սխալ եզրակացության են եկել, որ ճանաչումը վերջնական նպատակն է։ Սա հիմնական թյուրըմբռնում է։ Մեր իրական պահանջները փոխհատուցումն ու Արևմտյան Հայաստանի վերադարձն են։ Երբ Թուրքիան հասկանա, որ Ցեղասպանության ժխտումը չի խանգարի հայ ժողովրդին հետապնդել այս մյուս երկու նպատակները, Անկարան կարող է վերջապես տեսնել իր ժխտողական արշավի անիմաստությունը։

Այնուամենայնիվ, ցեղասպանության ճանաչման համաշխարհային արշավն ապարդյուն չէր։ Աշխարհն այժմ գիտի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին։ 110 տարի անց թուրքական կառավարությունը դեռևս բախվում է իր նախորդ վարչակարգի կողմից իրականացված նողկալի հանցագործությունների ամոթալի հիշեցումների հետ։

Սակայն, Հայոց ցեղասպանության պարզապես ճանաչումը և ներողություն խնդրելը չեն բուժի վերքերը կամ չեն վերացնի հետևանքները։ Հայերը դեռևս սպասում են արդարության, իրենց պատմական իրավունքների վերականգնմանը և բռնագրավված հողերի ու ունեցվածքի վերադարձին։

1915 թվականին Օսմանյան կայսրությունը համակարգված արշավ իրականացրեց՝ արմատախիլ անելու մի ամբողջ ազգի իր նախնիների հայրենիքից՝ զրկելով վերապրածներին իրենց տներից, հայրենի հողերից, մշակութային ժառանգությունից, պաշտամունքի սրբավայրերից և անձնական ունեցվածքից: Հայ ժողովրդի դեմ իրականացվել է մեծ անարդարություն, որը նրան, ինչպես հրեական Հոլոքոստի դեպքում, իրավունք է տալիս օրինական փոխհատուցում ստանալ իր ահռելի կորուստների համար:

Հատուցումը կարող է լինել բազմաթիվ ձևերով։ Որպես առաջին կարևորագույն քայլ՝ Թուրքիայի Հանրապետությունը պետք է բոլոր 2500 հայկական եկեղեցիները վերադարձնի հայկական վերահսկողության տակ՝ դրանք դնելով Ստամբուլում գտնվող Հայոց Պատրիարքարանի իրավասության ներքո։ Այս բռնագրավված եկեղեցիները, որոնք վերածվել են մզկիթների, ախոռների, պահեստների կամ ավերվել են, պետք է վերադարձվեն իրենց օրինական տերերին։

Այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետություն, պետք է իրավական պատասխանատվություն կրի ցեղասպանության և դրա շարունակական հետևանքների համար։ Թուրքիան ժառանգել է Օսմանյան կայսրության ակտիվները և, հետևաբար, ժառանգել է նաև նրա պարտավորությունները։

Ցավոք, Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահական հռչակագրերը և Կոնգրեսի կողմից ընդունված հիշատակի բանաձևերը օրենքի ուժ չունեն և, հետևաբար, իրավական հետևանքներ չեն կարող ունենալ:

Առանց երկար սպասելու՝ քանի որ հայերը սպասել են ավելի քան մեկ դար, նրանք պետք է իրավական քայլեր ձեռնարկեն միջազգային և ազգային դատարանների միջոցով, ներառյալ.

– Արդարադատության միջազգային դատարանի (Համաշխարհային դատարան), որտեղ միայն պետություններն ունեն նման իրավասություն),

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանի,

– ԱՄՆ դաշնային դատարանների, ինչպես նաև այլ երկրների դատարանների։

Հայաստանի ներկայիս կառավարությունը որևէ շահագրգռվածություն չունի դատական հայցեր ներկայացնելու Միջազգային դատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդդեմ Թուրքիայի, ուստի ամերիկահայերը պետք է իրենք ձեռնարկեն իրավական գործողություններ: Մեկ այլ խորհրդանշական բանաձևի համար պայքարելու փոխարեն, նրանք պետք է լոբբինգ իրականացնեն Ներկայացուցիչների պալատում և Սենատում՝ երկարաձգելու վաղեմության ժամկետը, ինչը հնարավորություն կտա հայերին դատական հայցեր ներկայացնել՝ Ցեղասպանության հետևանքով պատճառված նյութական կորուստների հիման վրա:

Երբ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ընդունեն նման օրինագիծ, այն կուղարկվի նախագահին՝ ստորագրման համար։ Այս օրենսդրությունը կհամապատասխանի Հոլոքոստի փոխհատուցման վերաբերյալ գործող օրենքների իրավական շրջանակին, ինչպիսիք են՝

– «Հոլոքոստի զոհերի փոխհատուցման մասին» օրենքը, որն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1998 թվականին,

– «Հոլոքոստի ժամանակ բռնագրավված արվեստի գործերի վերականգնման մասին 2016 թվականի օրենքը»,

– Կալիֆորնիայի ժողովի 2867-րդ օրինագիծը՝ «Հալածանքների պատճառով կորցրած արվեստի գործերի և անձնական ունեցվածքի վերականգնում», որը ստորագրվել է նահանգապետ Գևին Նյուսոմի կողմից 2024 թվականին։

Երբ դատական հայցեր ներկայացվեն ԱՄՆ դատարաններ, դրանք կգրավեն ամբողջ աշխարհի ուշադրությունը՝ ստիպելով Թուրքիային իրավական ասպարեզում առերեսվել իր հանցավոր անցյալի հետ։ Այդ դեպքում թուրքական կառավարության կողմից ցեղասպանության շարունակական ժխտումները կդառնան անիմաստ։

ԱՄՆ դատարանները կարող են օրինական կերպով պարտադիր վճիռներ կայացնել՝ պահանջելով Թուրքիայից փոխհատուցում վճարել հայերին իրենց կորուստների համար: Եթե Թուրքիան հրաժարվի կատարել այդ պահանջը, դատարանները կարող են որոշում կայացնել Միացյալ Նահանգներում գտնվող թուրքական կառավարությանը պատկանող բոլոր ակտիվների, ինչպիսիք են շենքերը, բանկային հաշիվները և «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռները բռնագրավելու մասին:

Այս պատմական իրավական պայքարն սկսելու համար հայերը պետք է ձեռնարկեն երկու անհապաղ գործողություն.

1) Լոբբինգ անել Կոնգրեսում՝ այս պահանջները թույլատրող օրենք ընդունելու համար,

2) Վարձել միջազգային իրավունքի ոլորտում մասնագիտացած լավագույն իրավաբանների։

Եթե հայերը հաղթեն դատարանում, ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանավեճը կդառնա անտեղի։ Թուրքական կառավարության կողմից ԱՄՆ դատարանի նման որոշումը կատարելու ցանկացած դիմադրություն կամ մերժում կստեղծի լուրջ դիվանագիտական և իրավական ճգնաժամ Անկարայի և Վաշինգտոնի միջև։

Ահա թե ինչպես հայ ժողովուրդը կարող է վերջապես հասնել արդարության՝ ոչ թե հավելյալ ճանաչման, այլ դատական հաղթանակների միջոցով։

Հարութ Սասունյան

http://www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ու իր կողակիցը զբաղվում են քաղաքական գազլայթինգով. Արմեն Աշոտյան

Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Անդրեյ Բելոուսով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Անդրեյ Բելոուսով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական